Պատերազմից հետո անասնական վախ էր սեփական ժողովրդից, փակվել էին ու վախենում էին զանգերին պատասխանել․ Գորգիսյանը՝ իշխանությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
30.10.2026 | 22:33
Բաքվից հայտնում են, թե Թուրքիայի ԱԳՆ-ն մերժել է Ադրբեջանի դեսպանատան խնդրանքը՝ Անկախության օրվա առթիվ դրոշի գույներով լուսավորել խորհրդանշական օբյեկտները
30.10.2026 | 22:24
ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը և սահմանների կառավարման բարեփոխումները․ Յոհաննես Լուխներն այցելել է նաև Մարգարայի անցակետ
30.10.2026 | 22:14
Քրեական ոստիկանները զենք-զինամթերք ապօրինի պահելու դեպք են բացահայտել․ կան ձերբակալվածներ
30.10.2026 | 22:01
Տոկաևն առաջարկել է Ռուսաստանին ընդգրկել Թյուրքական պետությունների կազմակերպության կազմում
30.10.2026 | 21:50
Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը
30.10.2026 | 21:37
Ալինա Չարաևան կիսաեզրափակիչ դուրս եկավ Իտալիայում
Բոլորը

Տեղին կլիներ, եթե կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի մեջ լիներ միայն մեկ տող՝ կներեք, մենք տապալեցինք ու ձախողեցինք 2020 թվականը: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում կառավարության կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանին:

«Բայց այս կառավարությունն ունեցավ բավարար պնդերեսություն ներկայացնելու մի ծավալուն զեկույց այն մասին, թե ինչպես էին իրենք քաջաբար պայքարում սեփական տկարության, ապիկարություն, գոռոզության, սնապարծության, հպարտության դեմ և այդ պայքարում պարտվեց Հայաստանը: Պարտվեց, որովհետև կառավարությունն առաջին տեղ բերեց PR-ը, երկրորդ տեղում թողնելով բովանդակությունը: Նրանք  գերադասեցին 50 դոլարով Եվոպա թռչելու PR-ը Կովիդի դեմ պայքարից, գերադասեցին ռազմական գնումներ անել այնպես, որ նոր տեխնիկան բերել ու սելֆիներ անել, որ PR-վեն: Արդյունքում վատնվեց հավատը»,-հայտարարեց նա:

Գորգիսյանը, անդրադառնալով Կառավարության ծրագրի 2020-ի կատարողականին, ասաց՝ 2018-ի հեղափոխությունը երկրին առաջին հերթին վաղվա օրվա հանդեպ հավատ էր տվել: «Բայց դա ամբողջությամբ վատնվեց: Վատնվեց հավատը հենց առաջին հերթին վաղվա օրվա համար, հավատը քաղաքական դաշտի մասին, պետական մարմինների ու ՀՀ-ի նկատմամբ: Չգիտեմ՝ քանի իշխանափոխություն ու քանի սերունդ է դեռ պետք լինելու փոխել, որ մենք այս հավատը որևէ կերպ կարողանանք վերականգնել, բայց այս կառավարությունը մինչև այսօր շարունակում է պայքարել հողմաղացների դեմ»:

Պատգամավորը նշեց, որ 2020-ը ճգնաժամի տարի էր, բայց ճգնաժամերը գալիս են մեզ փորձելու համար՝ մեր թուլությունները ցույց տալու, մեր թերացումները բացահայտելու:

«Ճգնաժամից ուժեղացած դուրս գալու համար պետք է ազնիվ լինել, առաջին հերթին՝ ազնիվ լինենք ինքներս մեզ հետ, պետք է տեսնենք այն թերությունները, որ կան: Պետք է ընդունենք թերությունների գոյությունը, կարողանանք ապաքինվել, իսկ դրա համար առաջին հերթին պետք է ընդունենք, որ գոյություն ունի հիվանդություն, ու պատրաստ լինենք խորապես ծանոթանալ այդ հիվանդությանը, ախտորոշել հիվանդությունը, որպեսզի ճիշտ բուժել…

Մինչդեռ Կառավարությունը փորձելով քողարկել եղած խնդիրները, ավելի է խորացնում դրանք: Ես նայում եմ վարչապետին, իշխանության պատգամավորներին ու  նրանց խոսքում չեմ տեսնում մեղքի զգացողության մի նշույլ: Այն ամբարտավանությունը, որ ունեին պատերազմից առաջ, մի պահ դադարեց պատերազմից հետո: Պարզվեց, որ դա ոչ թե գիտակցումն է խնդիրների, այլ անասնական վախը սեփական ժողովրդից, երբ մարդիկ փակվել էին տներում ու վախենում էին տնից դուրս գալ, վախենում էին զանգերին պատասխանել: Վախը անցավ և մարդիկ վերադարձան իրենց բնորոշ հոխորտացող կեցվածքին: Այս կառավարության հետ Հայաստանը չունի առաջ գնալու որևէ հույս, որևէ հնարավորություն, որովհետև կառվարությունը չի ուզում գիտակցել առկա խնդիրների խորությունը, չի ուզում ընդունել սեփական մեղքը»,- ընդգծեց Գորգիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: