Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով, հա՞․ «Իմ քայլի» պատգամավորը՝ «Լուսավոր Հայաստանին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.10.2026 | 23:27
Նոյեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու նոր կարգավորումները
30.10.2026 | 23:13
Ուկրաինայի դեմ պատերազմում զոհված ռուս զինծառայողների թիվը կարող է գերազանցել 500 հազարը
30.10.2026 | 23:02
Կասեցվել է «Նոր Զովք» ընկերության հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը
30.10.2026 | 22:47
ՔՊ-ն Աշտարակում առաջադրում է գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանին
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը Կառավարության ծրագրի 2020 թ. կատարման արդյունքների մասին զեկույցի քննարկմանն անդրադարձավ ընդդիմադիր գործընկերների ելույթներին:

«Երբ երեկ մեր գործընկեր Տարոն Սիմոնյանը ելույթ ունեցավ, հեղինակային խոսքեր ասեց, ուզում եմ ասել. պարո՛ն Սիմոնյան, հավատացե՛ք, մենք գնահատում ենք ձեր ինտելեկտուալ կարողությունները, ձեր բանիմաց լինելը, բայց դա ձեզ իրավունք չի տալիս գալ, այս ամբիոնից Էմանուել Կանտի կերպարով հանդես գալ ուսումնադաստիարակչական, բարոյախրատական ելույթներով, քանի որ, առաջին հերթին՝ դուք դա պիտի օգտագործեք, օրինակ՝ ձեր նեղ շրջապատում, հետո նոր ուրիշներին սովորեցնեք ճիշտ ապրել, կիրառեք ձեր բացառիկ հմտությունները ձեր խմբակցությունում»,- ասաց Դավոյանը՝ նշելով, որ Կարեն Սիմոնյանն էլ  հանդես եկավ նմանօրինակ ելույթով:

Դավոյանի խոսքով՝ անդրադարձ կատարվեց 44-օրյա պատերազմի ժամանակ հնչած գնահատականներին:

«Սիմոնյանն ասաց, որ մենք ասում էինք՝ 44 օր հաղթելու ենք, բայց չհաղթեցինք: Մենք 44 օր կռվում էինք՝ հաղթելու համար, 44 օր ընկնում էինք՝ հաղթելու համար, ընկնում էին սպան, զինվորը, գյուղացին, դասախոսը, բժիշկը, հացթուխը. դուք դա չհասկացաք, ցավոք: Ցավում եմ, որ այս դահլիճում երկու օրվա քննարկումներից և վարչապետի խոսքից այս մարդկանց մոտ տպավորվեցին միայն ծափահարությունները, և ծափահարությունները որակեցին ինքնաոչնչացմանը և պարտությանն ուղղած ծափահարություններ: Էդմոն Մարուքյանն էլ ասաց՝ ծափահարում էին, որպեսզի նախընտրական ցուցակում լավ տեղ ունենան: Երևի դուք ձեր նախընտրական ցուցակը կազմում եք ծափահարություններով, ունեք նման փորձ և պրոեկտում եք ձեր անհաջող, ծիծաղելի փորձերը մեզ վրա: Դա էլ է ձեր սնանկության մասին խոսում: Ծափերը հնչեցին վաղվա Հայաստանին և մեր լուսաբացին»,- նշեց Դավոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: