Քաղաքակրթական ընդհանրություններն ու համանման արժեհամակարգով ապագայի տեսլականն ամուր հիմք են փոխշահավետ գործակցությունը զարգացնելու. Արմեն Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ի պատիվ պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրում ապրիլի 15-ի երեկոյան նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:

Նախագահներ Արմեն Սարգսյանը և Սալոմե Զուրաբիշվիլիի հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը, հարգանքի ու փոխվստահության վրա խարսխված հայ-վրացական միջպետական հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ կապերի ամրապնդման հեռանկարներին:

Հայաստանի նախագահն իր խոսքում մասնավորապես նշել է, որ անչափ հաճելի է գտնվել հարևան և բարեկամ Վրաստանում: Արմեն Սարգսյանի խոսքով՝ դարերի խորքից եկող հայ-վրացական հարաբերությունները պայմանավորված են մի կողմից՝ մեր ազգերի ստեղծարար ոգով, հոգևոր ու մշակութային ընդհանրություններով, մյուս կողմից՝ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդների՝ սեփական ինքնությունը պահպանելու և տարածաշրջանային ու համաշխարհային մարտահրավերներին համատեղ ջանքերով դիմակայելու անհրաժեշտությամբ:

«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ հարստություն են, որը պետք է գնահատել, պահպանել ու փոխանցել սերունդներին,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր էլ մեզ միավորող պատմական, մշակութային և քաղաքակրթական ընդհանրությունները և համանման արժեհամակարգով ապագայի վերաբերյալ տեսլականն ամուր հիմք են ամենատարբեր ոլորտներում գործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերությունները նոր նախաձեռնություններով համալրելու համար:

Հայ-վրացական հարաբերությունների մասին խոսելիս անհնար է չանդրադառնալ Վրաստանում բնակվող հայ համայնքին, որը հանդիսանալով վրաց հասարակության ներդաշնակ բաղկացուցիչ մասը և իր ներդրումն ունենալով Վրաստանի զարգացման գործում, միաժամանակ ամուր կամուրջ է Հայաստանի և Վրաստանի միջև:

Այսօր մեր երկկողմ հարաբերություններում առկա ձեռքբերումների պահպանումը, զարգացումն ու խորացումը ենթադրում են ամենօրյա հետևողական աշխատանք և ջանքեր բոլոր ուղղություններով: Եվ մենք, որպես Հայաստանի և Վրաստանի նախագահներ, անշուշտ, պետք է հետամուտ լինենք և մեր համեստ ներդրումն ունենանք այս գործում»: