Արմեն Սարգսյանը ժամանել է Վրաստան

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Հայաստանի նախագահը Թբիլիսի է ժամանել կնոջ ՝ Նունե Սարգսյանի հետ, գրում է Sputnik Georgia-ն:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հյուրերին դիմավորել են Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Նաթիա Սուլավան և Հայաստանում Վրաստանի դեսպան Գեորգի Սագանելիձեն: Օրբելիանի պալատում հարգելի հյուրերին կդիմավորի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

Այցի շրջանակներում նախատեսվում է ընդլայնված կազմով դեմ առ դեմ հանդիպում Հայաստանի և Վրաստանի նախագահների միջև, որից հետո Արմեն Սարգսյանն ու Սալոմե Զուրաբիշվիլին հանդես կգան մամուլի համար համատեղ հայտարարություններով:

Բացի այդ, նախատեսվում է Սարգսյանի հանդիպումը Վրաստանի խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հետ: Այցի ընթացքում Սարգսյանը կայցելի հայկական եկեղեցի:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ի պատիվ Հայաստանի նախագահի և նրա կնոջ պաշտոնական ընթրիք կկազմակերպի:

 

Տաթև Ֆռանգյան