Մեղադրական դատավճիռ՝ քննությանը խոչընդոտելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիք գործադրելու վերաբերյալ գործով

Լուրեր

17.09.2026 | 17:53
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2027 թ. պետբյուջեի նախագիծը
17.09.2026 | 17:52
ԱՄՆ-ն Իրանում ռազմական հանցագործություններ է իրականացրել, իսկ Թեհրանը՝ մարդկության դեմ հանցագործություններ․ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելություն
17.09.2026 | 17:45
«Փաթթած ունեմ ձեզ էլ, 1-02-ն էլ»․ ըստ քաղաքացու՝ ոստիկաններն իրեն խոշտանգել են, կնոջը՝ կոպտել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:33
Հովհաննես Համբարձումյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում
17.09.2026 | 17:17
Ասել էիք` Հայաստանով մեկ կտրելու եք ՔՊ-ի թևերը, ինչո՞ւ Թումանյանում թեկնածու չեք առաջադրել. հարց Տիգրան Աբրահամյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:15
Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի հայտացուցակը
17.09.2026 | 17:10
Նարեկ Կարապետյանի հետ ինձ ծանոթացրել է իմ լավ ընկեր Էդմոն Մարուքյանը․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 17:01
Ռուբեն Ռուբինյանն ու Չեխիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
17.09.2026 | 16:50
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև 2027 թվականի հունվարի 2-ը․ COVID-19-ի կարանտինային ռեժիմը կրկին երկարացվել է
17.09.2026 | 16:39
Դուք պետք է չլինեք ԿԸՀ նախագահ, վառ արտահայտում եք հավասարակշռության բացակայությունը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 16:28
Կրեմլը կարծում է, որ ՌԴ-ի դեմ ԱՄՆ-ի «դժոխային պատժամիջոցները» կբարդացնեն Ուկրաինայում կարգավորումը
17.09.2026 | 16:17
Ալեն Սիմոնյանը ներկայացրել է Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինի հիմնական սկզբունքներն ու առաջնահերթությունները
17.09.2026 | 16:06
Թրամփը ՄԱԿ ԳՎ-ի շրջանակում Իրանի պատերազմը կքննարկի Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ
17.09.2026 | 15:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Անտոն Քոչինյան փողոցում
17.09.2026 | 15:48
Ուկրաինան և ՌԴ-ն զոհվածների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ 2 անձի վերաբերյալ մեղադրական դատավճիռ է կայացվել դեպքի վայրից իրեղեն ապացույց հանդիսացող ավտոմեքենան առանց թույլտվության, ոստիկանության աշխատակիցների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքով դուրս բերելու և դրան դրդելու դեպքերի առթիվ քննված քրեական գործով։

Մասնավորապես, 2019թ․ օգոստոսի 2-ին Երևան-Սևան մայրուղու 15 կմ հատվածում եղբոր’ Մելիք Մանուկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձից հետո, դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածքից հանցագործության հետքեր կրող «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան քննությունից թաքցնելու և քննիչի կողմից կատարվող դեպքի վայրի զննությանը խոչընդոտելու ուղղակի դիտավորությամբ, առանց դեպքի վայրի զննությունն իրականացնող քննիչի, դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշատակիցների թույլտվության, Ռոբերտ Մանուկյանը մուտք է գործել դեպքի վայր հանդիսացող, ժապավեններով սահմանազատված տարածք:

Այնտեղ հիշյալ ավտոմեքենան տեղափոխելու հարցի վերաբերյալ վիճաբանության մեջ է մտել քննիչի և դեպքի վայրի տարածքի պահպանությունն իրականացնող ոստիկանության աշխատակիցների հետ, որի ընթացքում հայտարարել է, որ եղբոր հիշյալ ավտոմեքենան պետք է տեղափոխի իր նախընտրած տարածք։ Ապա չենթարկվելով նման վարքագիծը դադարեցնելուն ուղղված’ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանների և քննիչի հորդորներին’ դեպքի վայրի զննության մասնակից, եղբոր’ Մելիք Մանուկյանի անվտանգության աշխատակից Մարկոս Մարկոսյանին կարգադրել է «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից:

Մարկոս Մարկոսյանը, Ռոբերտ Մանուկյանի դրդմամբ, գործի է դրել ավտոմեքենան և վարելու ընթացքում դեպքի վայրի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ, հատել է դեպքի վայրի սահմանազատման համար ամրացված ժապավենը, ավտոմեքենան դուրս բերել դեպքի վայրից ու հեռացել:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով, ինչպես նաև 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4- րդ կետով հարուցվել են քրեական գործեր, որոնք ՀՀ ՀՔԾ-ում միացվել և քննվել են մեկ վարույթում։

Վերոնշյալ արարքները կատարելու համար Մ․ Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ռոբերտ Մանուկյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-332-րդ հոդվածի 2-րդ մասով։

2019թ. նոյեմբերի 15-ին դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

Դատական քննության արդյունքում Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021թ. ապրիլի 12-ի դատավճռով ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել իրենց մեղսագրվող արարքներում։ Մարկոս Մարկոսյանը դատապարտվել է տուգանքի՝ ընդհանուր 500 հազար ՀՀ դրամի չափով, սակայն ՀՀ քրեական օրենսգրքի 69- րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ՝ դատավճռով նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 400 հազար ՀՀ դրամի չափով:

Նույն դատավճռով Ռոբերտ Մանուկյանը դատապարտվել տուգանքի՝ 300 հազար ՀՀ դրամի չափով, նրա նկատմամբ նշանակված պատիժը նույն հիմքով ևս մեղմացվել է, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 250 հազար ՀՀ դրամի չափով:

Նկատի ունենալով, որ դատարանի կողմից ամբաստանյալների նկատմամբ նշանակված պատիժը չի համապատասխանում հանցանքի բնույթին և վտանգավորության աստիճանին՝ դատախազության կողմից դատավճռի դեմ ներկայացվելու է վերաքննիչի բողոք։