Գերեվարվածների հարազատներն այժմ Շիրակի մարզպետարանում չեն, ակցիան ավարտվել է

Լուրեր

31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
Բոլորը

Գերեվարվածների հարազատներն այժմ Շիրակի մարզպետարանում չեն, ակցիան ավարտվել է։ Այդ մասին Factor TV-ին փոխանցեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության կապերի բաժնի ժ/պ Արաքսյա Կիրակոսյանը։

Ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հարցին վերջինս նշեց, որ տեղեկություն չունի, քանի որ չի մասնակցել հանդիպմանը։

«Մարզպետի հետ անընդհատ են հանդիպումները, եթե հարազատները մարզպետարանում են, դա նշանակում է՝ ամեն վայրկյան կարող են մարզպետի հետ հանդիպել։ Ինչի արդյունքում եղավ, ի՞նչ են պայմանավորվել, չեմ կարող ասել, անձամբ չեմ մասնակցել և անգամ չգիտեմ կոնկրետ ովքեր են հանդիպել գերիների հարազատների հետ։ Միայն կարող եմ ասել, որ գերեվարվածների հարազատներն այս պահին մարզպետարանում չեն, ակցիան դադարեցված է, մարզպետարանը կանցնի բնականոն աշխատանքի»,- ասաց Արաքսյա Կիրակոսյանը։

Գերիների հարազատների հետ ովքե՞ր են բանակցել՝ հարցին Կիրակոսյանը նշեց՝ ուժային կառույցների ներկայացուցիչները, բայց կոնկրետ անուններ չփոխանցեց, նշելով, որ տեղյակ չէ։ Բանակցություններից այլ մանրամասներ ևս չփոխանցեց՝ շեշտելով, որ եթե բանակցությունները լինեին հանրային, ապա հարազատներն անձամբ տեղեկություն կփոխանցեին, կհանրայնացնեին։

 

Իրինա Մկրտչյան