Ծափահարում էի անձամբ ես, որովհետև ՀՀ-ն ու Արցախն ունեն ապագա. Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

«Ակնհայտ է, որ քաղաքական հրահանգ է իջեցվել տարբեր մեդիա-տիրույթներում տիրաժավորել և շահարկման առիթ դարձնել, թե ինչու էինք մենք ծափահարում վարչպետի այն հայտարարությանը, թե Հայաստանի Հնարապետությունն ունի ապագա, Արցախի Հանրապետությունն ունի ապագա: Հարկ եմ համարում նշել, որ ծափահարել եմ անձամբ ես, որովհետև հավատում եմ Հայաստանն ու Արցախը ունեն ապագա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության նոր մանդատ ստացած պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Հայաստանն ու Արցախն ունեն ապագա՝ ի հեճուկս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները տեսնել մոխրացած, ու այդ մոխիրների վրա կառուցել իրենց հերթական դղյակները, քշել հերթական ամենանոր «Ջիփ»–երը։ Հավատում եմ, որ ՀՀ-ն ունի ապագա, և այս ապագան ՀՀ-ն ունենալու է՝ անկախ նրանից, թե որ իշխանությունը կլինի Հայաստանում»,- նշեց Ալեքսանյանը: