2018-ին ՀՀ առաջին նախագահն ինձ ասել է՝ հողերն արդեն պետք է տաս․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Եթե պնդում եք, որ բանակցային գործընթացում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք: Փաստորեն, նա ամբողջ բանակցային գործընթացին հրաշալի տիրապետում էր և եթե նման հայտարարություն է անում, գուցե, իսկապես, մտորելու և ինքնախոստովանելու կարիք ունեք: Փաստ է, որ բանակցությունները պատշաճ չեն ընթացել, որի ելքն էլ եղավ պատերազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:

Փաշինյանն արձագանքեց, որ շատ կարևոր հարց է բարձրաձայնվում և եթե այն բարձրաձայնվում է, ապա իրեն թույլ կտա որոշ փակագծեր բացել:

«Առաջին նախագահը Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումներն ունի, որը մեզ հայտնի է 1997 թվականի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, բայց ես ուզում եմ, որ դուք ուշադրություն հրավիրեք մի հանգամանքի վրա, որ 1996 թվականի նախագահական ընտրություններին առաջին նախագահը մասնակցել է «Հաղթանակ, կայունություն, առաջընթաց» տերմինաբանությամբ և այդ շրջանում ոչ մի խոսք չի եղել խաղաղության, լրջանալու պահի մասին»,-նշեց վարչապետը:

Փաշինյանը հիշեցրեց, որ 2018 թվականի ամռանը հանդիպել է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ և գաղտնիք բացեց իրենց զրույցից: «Ի՞նչ է ասել ինձ առաջին նախագահը մեր հանդիպման ժամանակ.  մեջբերում՝ «հողերն արդեն պետք է տաս». մեջբերման ավարտ: Իսկ ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս: Առաջին նախագահի պատկերացումը այս շրջանակից դուրս չի եկել, մնացածն արդեն գնահատման հարց է»: