Այո՛, թուրքերը և ադրբեջանցիները մեր թշնամիներն են. հարցն այն է՝ ի՞նչ ենք անելու թշնամանքի հետ․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Թուրքերը մեր թշնամինե՞րն են, թե՞ ոչ: Խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Դա քննարկման առարկա էլ չէ, որ, այո՛, թուրքերը, այո՛, ադրբեջանցիները մեր թշնամիներն են: Իրանք էլ մեզ են համարում թշնամի: Հարցը ուրիշ տեղ է՝ լավ, էս թշնամության հետ ի՞նչ ենք անելու: Ես մարզերում ասում եմ՝ ինչքան մենք ենք համարում թշնամի, էդքան մեզ են համարում թշնամի, ինչքան իրանք ավելի շատ են մեզ համարում թշնամի, էդքան ավելի շատ ենք մենք  համարում թշնամի: Հարցն էն է, թե մենք ի՛նչ պետք է անենք այս իրավիճակում: Մենք ինչքա՞ն ենք էսկալացնելու այդ թշնամությունը, մենք ի՞նչ գործելակերպ ենք որդեգրելու:

Հիմա էս կոնտեքստում եկեք պատասխանենք հարցին, թե սա ի՞նչ է նշանակում: Իրանք և մենք խնդիր ենք դնում, որ իրանք մե՞զ ոչնչացնեն, մենք՝ իրա՞նց: Սա՞ է խնդիրը: Կարծում եմ՝ ո՛չ, չպետք է նման խնդիր ձևակերպենք: Բայց իրենք էլ չպետք է նման խնդիր ձևակերպեն: Մենք չենք կարող միակողմանի որոշել, որ իրենք թշնամի չեն, կամ իրենք էլ չեն կարող միակողմանի որոշել, որ մենք թշնամի չենք: Մենք պատմականորեն թշնամի ենք:

Հարցն էն է, թե մենք ինչ ենք անում հետո, ինչպես ենք կառավարում այդ թշնամությունը, կառավարում ենք, որոշակի շրջանակի մե՞ջ ենք դնում թշնամությունը, թե՞ թողնում ենք այն դառնա անկառավարելի: Սրանից շատ կոնկրետ հարցեր են բխում, այսինքն՝ մեր տարածաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջա՞ն է: Էս հարցին մե՛նք պետք է պատասխանենք: Էսօր պետություններ կան, որ թշնամի են, իրար նկատմամբ տարածքային պահանջներ ունեն, բայց իրար հետ տասնյակ միլիարդների առևտրաշրջանառություն ունեն, զբոսաշրջիկներ են գնում-գալիս, պաշտոնական մակարդակով այցեր են լինում, դիվանագիտական հարաբերություններ ունեն»,- նշեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: