Հիշեք՝ որտեղից եք եկել, ոնց եք եկել․Փաշինյանը չպատասխանեց «Իմ քայլից» դուրս եկած Գոռ Գևորգյանի հարցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափերի համար, որովհետև ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերիներ, չխնկարկված գերեզմաններ։ Դուք, որպես վարչապետ, պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»,- ԱԺ նիստում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գևորգյանը։

Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավորներն այսօր ոտքի վրա ծափահարեցին Փաշինյանի ելույթին։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը Գոռ Գևորգյանին ասաց․ «Եթե դուք ամաչում եք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է ՀՀ-ի և Արցախի ապագային, ապա դա ձեր խնդիրն է։ Ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է։ Այդ ո՞նց եք եկել այդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել․․․ո՞վ եք»։

Այս խոսքերի վրա դահլիճից ծափեր հնչեցին։ Փաշինյանը շարունակեց․ «Ես հարկ չեմ համարում ձեր հարցերին պատասխանել։ Դուք առհասարակ այդտեղ նստելու և հարց տալու իրավունք չունեիք․․․մի հատ հիշեք՝ որտեղի՞ց ու ոնց եք եկել»։