Այդպես էր պետք. Արփի Դավոյանը՝ վարչապետի ելույթի ընթացքում ծափահարելու մասին
Հասարակություն
14.04.2021 | 12:34«Այդպես էր պետք»,- նշեց ԱԺ իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանը՝ ԱԺ-ում անդրադառնալով լրագրողների հարցին, թե ինչու էր ծափահարում Փաշինյանի հայտարարությունից հետո:
«Ծափահարությունները չէին վերաբերում զոհերին կամ ձեր նշած շահարկումներին»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե վարչապետի աչքին երևալու խնդի՞ր ունեք, նա պատասխանեց. «Ես առանձնապես Ձեր հարցրերին պատասխանելու ցանկություն չունեմ»:
Նշենք, որ իմքայլական պատգամավորներն այսօր ծափահարեցին վարչապետի այն հայտարարությունից հետո, թե հայ ժողովուրդը, Հայաստանը և Արցախն ունեն ապագա: