Պուրակի բացմամբ Ալիևը ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանի կարծիքով՝ Բաքվում Արցախյան երկրորդ պատերազմի հայկական ռազմավարի «պուրակի» բացմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապահովել է իրենց ապագա պարտության հեռանկարը: Այս մասին Քոչարյանն ասաց խորհրդարանում ունեցած իր ելույթում:

«Պուրակում ցուցադրելով հայկական ռազմատեխնիկական, մեր Զինված ուժերի ծառայողների մանեկենների զուգակցությամբ, Ալիևը պետական մակարդակով հովանավորում է հայատյացությունը և բացահայտ թշնամանք է քարոզում, ինչը դատապարտվում է թե՛ մեր, թե՛ միջազգային հանրության կողմից:

Բացի ատելություն սերմանելուց, Ալիևն իր ժողովրդի մեջ ներշնչում է սին մեծամտություն, սրանք էլ, ըստ էության, նրանց հաղթանակի մսխման առաջին քայլերն են: Այդ անհեթեթ պուրակի բացմամբ, Ալիևն ապահովեց իրենց ապագա պարտության հեռանկարը»,- ասաց Քոչարյանը:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ալիևը չի գիտակցում, որ չկան միշտ հաղթողներ և միշտ պարտվողներ, և ամեն անգամ իր ժողովրդին դատարկ ամբարտավանությամբ սնելով և բթացնելով, մեկ քայլ ավելի է մոտեցնում պարտությանը: