Արշակ Կարապետյանն ավարտում է իր աշխատանքը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Երևան իմ սեր» հիմնադրամի նախկին տնօրեն Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է, որ առհասարակ ավարտում է իր աշխատանքը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Կարապետյանը գրում է, որ նախքան «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրենի պաշտոնից հրաժարվելը Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանից առաջարկություն է ստացել ղեկավարելու ԱՏՕՄ նախագիծը, սակայն պատերազմը, դրան հաջորդած իրադրությունը և ՔՈՎԻԴ-ով վարակվելը հետաձգել է նախագծի՝ հայաստանյան գործունեության վերաբերյալ քննարկումները մինչև 2021թ․ գարուն, ուստի որոշել է զբաղվել այլ գործունեությամբ ու նախընտրելի համարել հրաժարվել նաև այդ նախագծով համագործակցությունից։

«Նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունեցել ենք և ունենք շատ լավ հարաբերություններ։ Շնորհակալ եմ ավելի քան տասը տարվա վստահության և համատեղ աշխատանքի համար։ Այս պահին դադարել են ընդամենը աշխատանքային հարաբերությունները և որևէ ինտրիգ, կոնֆլիկտ, սկանդալ, լարվածություն պետք չէ փնտրել։
Հետևաբար՝ էթիկապես ճիշտ չեմ համարում մեկնաբանություններ տալ վերոգրյալ հարցերի վերաբերյալ։
Ընդամենը այսքանը )))»,- գրել է նա: