ՀՀ-ում AstraZeneca-ով պատվաստման տարիքային շեմ կսահմանվի 55 տարեկանը․ առողջապահության նախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
Բոլորը

Լրացուցիչ ապահովության և անվտանգության համար որոշում կայացրինք, որ AstraZeneca-ով պատվաստման համար կսահմանվի տարիքային շեմ՝ 55-ից բարձր։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«AstraZeneca-ի դեպքում առաջին ռիսկի խումբը 65 և բարձր տարիքի քաղաքացիներն են, 55-ից բարձր բուժաշխատողները և քրոնիկ հիվանդները, ինչպես նաև սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները։ Sputnik V-ի օգտագործման ցուցումներում սամանել ենք հետևյալ խմբերը․ 18-54 տարեկան բուժաշխատողները, ինչպես նաև մինչև 54 տարեկան քրոնիկ հիվանդները, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչներն ու աշխատակիցները։

Նախարարի խոսքով՝ այս ցուցումները ժամանակի ընթացքում կվերանայվեն և 65-ից բարձր տարիքի քաղաքացիները ևս հնարավորություն կունենան պատվաստվել Sputnik V-ով։

«Այս պահին ավարտական փուլին ենք հասցնում նաև Novavax պատվաստանութի ձեռքբերումը։ Բացի այդ, իհարկե, վարում ենք երկկողմանի բանակցություններ ՌԴ-ի հետ։ Հույս ունենք, որ առաջիկայում կկնքվեն նոր խմբաքանակների համաձայնագրեր և կունենանք նոր ներմուծումներ։ Չինաստանի կառավարության կողմից ունենք նախնական համաձայնություն՝ ՀՀ-ին դոնորության շրջանակում տրամադրվելիք Sinovac պատվաստանյութի մասին։ Առաջիկայում այն ևս կժամանի Հայաստան։ Պատվաստումն այն կարևոր միջոցառումն է, որը պիտի օգնի, որ այս համավարակի էջը վերջապես փակված համարենք»,- եզրափակեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան