Արցախի ՄԻՊ-ը ԱՄՆ Հայ իրավաբանների միության անդամներին ներկայացրել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումները

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ԱՄՆ Հայ իրավաբանների միության (Armenian Bar Association) նախաձեռնությամբ հանդիպում-քննարկում է ունեցել կազմակերպության անդամների, Կալիֆոռնիայի համալսարանի (Լոս Անջելես), Լոյոլա իրավաբանական դպրոցի իրավունքի և ցեղասպանության կենտրոնի, ԱՄՆ Հարավ-արևմտյան իրավաբանական դպրոցի, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մարդու իրավունքների կլինիկայի ներկայացուցիչների հետ:

Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների արձանագրման նպատակով 2020թ-ի սեպտեմբերի 27-ից մեկնարկած փաստահավաք առաքելության ընթացքը, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կողմից իրականացված աշխատանքները:

Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ ՄԻՊ զեկույցներին՝ ընդգծելով դրանցում ամփոփված տեղեկատվությունը համապատասխան մարմիններին ներկայացնելու կարևորությունը: Քննարկվել են նաև ադրբեջանական հանցագործություններն ուսումնասիրելու և փաստագրելու ուղղությամբ ամերիկյան համալսարանների և գիտական կենտրոնների կողմից իրականացվող հետազոտական աշխատանքների ընթացքը և այդ բնագավառում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցության ուղղությունները: