Դատարանը վերադարձրել է Հայկ Չոբանյանի հայցադիմումը Հրանտ Բագրատյանի դեմ
Հասարակություն
08.04.2021 | 17:05Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է Տավուշի նախկին մարզպետ, այժմ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի հայցադիմումը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի դեմ:
Այս մասին Factor.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից: Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ այն ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում: