Անգլերենի ևս մեկ ակումբ՝ Արարատի դպրոցում

Լուրեր

15.10.2026 | 00:05
NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ
14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
Բոլորը

ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցում բացվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբ, որը հերթականն է Միացյալ ԹագավորությանԿառավարության հովանավորությամբ Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: Նախորդ տարվանից ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ մեկնարկած ծրագրով Հայաստանի վեց համայնքներում՝ Սևան, Վանաձոր, Հրազդան, Արարատ, Աշտարակ և Երևան հիմնադրվել են անգլերենի արտադասարանական պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար:

 Արարատի թիվ 3 դպրոցի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան  Էլիսեն Չիկը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, Արարատի մարզպետարանի ներկայացուցիչներ: ԿԳ նախարարի տեղակալն իր բացման խոսքում շնորհավորել է դպրոցի աշակերտներին և մանկավարժներին՝ նշելով որ նորաբաց անգլերենի ակումբը ևս մեկ քայլ է դեպի որակյալ կրթություն.«Մեր երկրի համար կրթությունը զարգացման միակ ճանապարհն է: Յուրաքանչյուր մարդ ունի ընտրության, այդ թվում նաև կյանքի սեփական ճանապարհի ընտրության հնարավորություն: Հատկապես մեր ժամանակներում  ամենահեռանկարային և ամենամրցունակ ճանապարհը կրթությունն է, որովհետև միակ արժեքն է, որը մարդը չի կարող կորցնել: Փոփոխվող աշխարհում կրթությունը յուրաքանչյուր մարդու բարօրության  գրավականն է. որքան ավելի կրթված, այնքան ավելի մրցունակ: Կրթության մեջ լեզուների իմացությունն առանձնակի կարևորություն ունի, քանի որ օտար լեզվի իմացությունն աշխարհին հաղորդ լինելու հնարավորություն  և միջոց է: Մենք փոքր երկիր ենք և այստեղ մեր խնդիրները առանձնահատկություն ունեն.առնվազն երեք լեզվի իմացությունը մեզ համար այսօր անհրաժեշտ պահանջ է, որը մեր առջև բացում է մեծ աշխարհի դռները: Սա նաև մեր մշակույթն ու ազգային արժեքներն աշխարհին ներկայացնելու,  մեր պետության և ազգի նկատմամբ վերաբերմունք ձևավորելու միջոց է: Սկսած դեռևս Սրբոց Թարգմանչաց տոնի սկզբնավորման ժամանակներից, մեր ժողովուրդը կարևորել է այլ ժողովուրդների մշակույթների հետ հաղորդակցությունը»,- նշել է Դավիթ Սահակյանը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին, Միացյալ Թագավորության կառավարությանը, դպրոցի տնօրինությանը և մանկավարժներին՝ ծրագրի իրականացման համար:

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկն իր խոսքում  նշել է, որ որոշել է հայերեն սովորել և հուսով է, որ մի օր կկարողանա խոսել. «Լեզվի իմացությունը շատ կարևոր է և դա չի վերաբերում միայն անգլերենին, այլ ցանկացած լեզվի: Անգլերենի ակումբի բացումը լրացուցիչ միջոց և մեթոդաբանություն է՝ ավելի լավ սովորելու անգլերենը»,- նշել է փոխդեսպանը:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը հույս է հայտնել, որ անգլերենի ակումբների բացումը տարբեր դպրոցներում նպատակ ունի խթանել անգլերեն լեզվի ուսուցմանը, լեզուն երեխաներին մատուցել նորովի. «Խաղերն ու ինտերակտիվ մեթոդները, որոնց միջոցով կատարվում են ակումբների պարապմունքները ավելի հետաքրքիր են դարձնում լեզուն: Մենք հույս ունենք, որ խմբակները կօգնեն երեխաներին հետագայում լավ քաղաքացի դառնալու և մրցունակ կարիերա կառուցելու հարցում»,- նշել է Ա. Սարիբեկյանը:

Նշենք, որ Արարատի թիվ 3 հիմնական դպրոցի անգլերենի 2 ուսուցիչները, ի թիվս ծրագրում ընդգրկված մյուս դպրոցների ուսուցիչների հունվարի 28-իցփետրվարի 2-ը Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում մասնակցել են վերապատրաստման դասընթացների: Նրանցից մեկը հյուրերի ներկայությամբ վարել է անգլերենի փորձնական դասը: