Պատվաստումից հետո վրացի բուժքրոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երկու բժիշկի և բուժքրոջ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Վրաստանի գլխավոր դատախազությունը Ախալցխայի կլինիկայի բուժքույր Մեգի Բաքրաձեի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նույն կլինիկայի երկու բժշկի և բուժքրոջ, հաղորդում է Sputnik Georgia-ն։

Ախալցխայից 27-ամյա բուժքույրը մահացել էր մարտի 19-ին, AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Բժիշկների խոսքով՝ նրա մոտ առաջացել է անաֆիլակտիկ շոկ, մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար փորձաքննություն է իրականացվում։ Բաքրաձեի մահվան դեպքը հետաքննվում է «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով:

Ըստ դատախազության՝ այս գործի հետաքննության շրջանակում հարցաքննվել է կլինիկայի անձնակազմը, այդ թվում՝ բժիշկները, որոնք եղել են Բաքրաձեի կողքին, երբ վերջինս սկսել է իրեն վատ զգալ: Սակայն բժիշկներից մեկը թաքցրել է իրականությունն ու հայտարարել, որ Բաքրաձեի վիճակի վատթարացումից հետո իր ղեկավարությամբ իրականացվել են բոլոր անհրաժեշտ բժշկական գործընթացները, ինչն էլ հաստատել են մյուս բժիշկներն ու բուժքույրերը։

Հետաքննությունը պարզել է, որ այդ բժիշկը Բաքրաձեին օգնություն չի ցուցաբերել, իսկ առաջին բուժօգնություն ցուցաբերելու ժամանակ ընդհանրապես չի եղել հիվանդասենյակում։

Տաթև Ֆռանգյան