Նիկոլ Փաշինյանով ընտրությունները հավելյալ խնդիրներ են ստեղծելու. ՀՅԴ-ն մասնակցելու որոշում չունի․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանի հետ

-Պարո՛ն Մանուկյան, ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է արտահերթ ընտրություններին։ 

-Դաշնակցությունն ընտրությունների շուրջ որևէ որոշում չի կայացրել՝ մի քանի պատճառով․ որոշում կայացնելը Դաշնակցությունում մեկ անձով չի պայմանավորված, և երկրորդ ու ամենագլխավոր պատճառը՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ֆեյսբուքյան ստատուսը հիմք չէ՝ Հայաստանում ընտրություններ կազմակերպելու մասին որոշում համարելու։

-Բայց, այդուհանդերձ, գրեթե բոլոր քաղաքական ուժերը պատրաստվում են ընտրությունների։

-Ես չգիտեմ՝ ինչ են անում շատերը, արձանագրում եմ այն, ինչ մենք ասում ենք՝ Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները նշանակված չեն։

-«Հայրենիքի փրկության շարժման» մարզային այցերն արդյո՞ք կարելի է դնել ընտրարշավի տրամաբանության մեջ։

-Ո՛չ։ Երբ Հայաստանում դեռ ընտրությունների մասին խոսակցություն չկար, դեռ երկու-երեք ամիս առաջ՝ հունվարին էլ, դեկտեմբերին էլ, «Հայրենիքի փրկության շարժումը» մարզեր այցելում էր։ Եթե տեսնեք հռետորաբանությունը, ելույթները, բովանդակությունը, որևէ նախընտրական տարր չկա։

-Վազգեն Մանուկյանը Սևանում հայտարարում է․ «Մեզ պետք չի ընտրությունների գնալ, մենք պետք է զոռով այս իշխանություններին քշենք։ Այս ընտրությունները միայն գլխացավանք և վնասակարություն են բերելու»։ Սա նաև ՀՅԴ-ի՞ տեսակետն է։

-Բազմիցս Դաշնակցության ներկայացուցիչների խոսքում եղել է՝ բացառել Նիկոլ Փաշինյանով ընտրությունները։ Այն ձևակերպումը, որ ասում են՝ ընտրությունները քաղաքական ճգնաժամի հանգուցալուծում են․․․ ընտրությունները կարող են փորձ լինել հանգուցալուծելու։ Սակայն Նիկոլ Փաշինյանով ընտրությունները հավելյալ խնդիրներ են ստեղծելու մեր ժողովրդի, հասարակության համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան