Համաձայն չեմ, որ պատահական մարդիկ են դարձել պատգամավոր. Կարապետ Մխչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 09:30
Երևանի Գայի պողոտայի առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվել․ այրվել է հագուստի տաղավար
03.11.2026 | 09:16
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ ընդլայնման գագաթնաժողովին
02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սա պատկերավոր համեմատություն է. քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետի՝ իրեն բնորոշ ոճով արված համեմատություններից մեկն է: Պետք չէ շատ կենտրոնանալ նմանատիպ համեմատությունների վրա: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարապետ Մխչյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ մարզային այցերից մեկի ժամանակ վարչապետն ասել էր, թե այս ընտրությունները լինելու են գելխեղդների հաղթանակը գելերի նկատմամբ:

Պատգամավորի կարծիքով՝ իշխող քաղաքական ուժը հաղթելու է առաջիկա արտահերթ ընտրություններում: Նրա խոսքով՝ կա քաղաքացիների մի ստվար զանգված, որը չի կողմնորոշվել ընտրություններին մասնակցելու է, թե ոչ, և մասնակցելու դեպքում՝ որ քաղաքական ուժի օգտին է քվեարկելու. «Սակայն նախընտրական քարոզարշավի ժամանակ պետք է հնարավոր ամեն ինչ անենք, որպեսզի այդ քաղաքացիներից շատերը դառնան մեր ընտրողը»:

Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով է կազմվելու ՔՊ ցուցակը՝ հաշվի առնելով նաև այն, որ 2018-ի ընտրությունների ժամանակ, շատերի գնահատմամբ, որոշ մարդիկ պատահական էին հայտնվել ցուցակում և դարձել պատգամավոր, Մխչյանը նշեց. «Համաձայն չեմ, որ պատահական մարդիկ են դարձել պատգամավոր: Բացի դրանից՝ այս անգամ ընտրակարգն է տարբեր, ռեյտինգային ընտրակարգը չի լինելու, այլ պարզ համամասնական ընտրակարգով են ընտրություններն անցկացվելու: Վստահ եմ՝ ունենալու ենք առավելագույնս ներկայացուցչական ցուցակ, որը վստահություն կներշնչի մեր քաղաքացիներին»:

Մանրամասները՝ տեսանյութում: