Թուրքիան ակնհայտ ցույց էր տալիս, որ ունի թշնամական վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ. Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Յուրաքանչյուր պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը հզորացնելու պետությունը, պետականությունը՝ ազգային ինքության, պատմական հիշողության պահպանմամբ: Լրագրողների հետ զրույցում այս մաին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Որևէ մեկի կողմից չի նշվել Թուրքիայի հետ բարեկամանալու մեկնաբանություն, նման բառ, մոտեցում չի հնչել»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչող հայտարարություններին, թե անհրաժեշտ է հայ-թուրքական հարաբերությունները վերանայել, Մակունցը նշեց. «Գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցուց է տվել, որ ունի ոչ բարեկամական կամ, եթե կուզեք, թշնամական վերաբերմունք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ: Ես կարծում եմ, որ թեկուզ փոքր քայլերով Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար՝ մտածելու հարաբերությունների հաստատման առնչությամբ:

Պետք է խորքային դիտարկենք յուրաքանչյուր հայտարարություն, չհնչեցնենք այնպիսի ձևակերպումներ, որոնք չկան ենթատեքստում: Այն հայտարարությունները, որոնք հնչում են, տարածաշրջանային վերաձևավորումների և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են, որոնք որպես պետական պաշտոնյաներ մենք պարտավոր ենք հաշվի առնել և կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել: Դա բոլորովին չի նշանակում այն մեկնաբանությունը, որը հնչեցվում է»:

Մանրամասները՝ տեսանյութում: