20 տարի երկիրը ՍՊԸ-ի վերածածները դիրքավորվել են, որ իշխանություն զավթեն. թույլ չենք տալու. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
23.11.2026 | 15:10
Ազդարարվեց TRIPP-ի պաշտոնական մեկնարկը // Թրամփը Փաշինյանին Սպիտակ տուն է հրավիրել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ընտրողների տրամադրությունները քիչ թե շատ վեր են հանվում հարցումներով: Տարբեր կազմակերպությունների հարցումների արդյունքներով պատկերը մոտավորապես նույնն է՝ իշխող քաղաքական ուժի վարկանիշը ավելի քան 35 տոկոս է, ամենաբարձր վարկանիշ ունեցող ընդդիմադիր ուժերի վարկանիշը 5 տոկոս է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Նա նաև հավելեց, որ կոալիցիա կազմելու մասին խոսելը դեռ վաղ է:

Պատգամավորի խոսքով՝ ընտրողների մոտ 40 տոկոսը դեռևս չկողմորոշված է. «Դա նշանակում է, որ ակտիվ քարոզարշավի արդյունքում նրանց մի մասը «Իմ քայլի» օգտին է քվեարկելու»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ մարզային այցերից մեկի ժամանակ վարչապետն ասել էր, թե այս ընտրությունները լինելու են գելխեղդների հաղթանակը գելերի նկատմամբ, Հովակիմյանն ընդգծեց. «Մարդիկ, որոնք 20 տարի երկիրը ՍՊԸ-ի էին վերածել, պետությունը քայքայել էին, այժմ դիրքավորվել են, որ իշխանություն զավթեն. թույլ չենք տալու, ընտրողն ինքն է որոշելու»:

Մանրամասները՝ տեսանյութում: