Չհրապարակված հարցումներով՝ մեր վարկանիշն ավելի բարձր է. Լիլիթ Մակունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
Բոլորը

«Մենք արտահերթ նիստի ժամանակ ներկայացրեցինք, որ, Ընտրական օրենսգրքի նոր փոփոխությունները բաժանել ենք երկու մասի. մի մասը, որը վերաբերում է միայն համամասնական ընտրակարգին, մենք արդեն ԱԺ լիագումար նիստերի ընթացքում 24-ժամյա ռեժիմով ընդունեցինք, որն այս պահին նախագահի դատին է հանձնված, և առաջիկայում կտեսնենք՝ ի՛նչ տեղի կունենա կոնկրետ համամասնականի առնչությամբ: Մենք այս ընթացքում ունեցել ենք նաև խորհրդակցություններ մեր մասնագիտացված միջազգային կառույցների հետ և իրազեկել ենք այդ անելիքի կապակցությամբ»,- այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ընտրությունների գնալու են միայն ռեյտինգայինի՞ փոփոխությամբ, թե՞ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն ստանալուց հետո այլ փոփոխություններ ևս արվելու են:

«Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, ապա երբ կունենանք Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական դիտարկումը, այդ ժամանակ, այո՛, կքննարկենք այդ հարցը, թե ո՛ր դրույթները կընդունվեն առաջիկա արտահերթ ընտրությունների համար, և որոնք կհետաձգվեն, դա արդեն խորհրդարանում կքննարկվի, և կորոշենք: Այս համատեքստում պետք է հաշվի առնել՝ որքանո՞վ է իրատեսական այդ փոփոխություններն իրականացնել նաև ԿԸՀ-ի կողմից, որովհետև որևէ կերպ միտում չունենք բարդացնելու գործընթացը: Եթե կլինեն դրույթներ, որոնք պրոցեսը կհեշտացնեն, որևէ խոչընդոտ չեն ստեղծի, ավելի կպարզեցնեն ընթացակարգերը, ապա կընդունենք դրանք, եթե ոչ՝ ապա կթողնենք հետագայի համար:

Մակունցը նշեց, որ բոլոր դրույթները անխտիր քննարկելի են գործընկերների հետ խորհրդարանում. «Եթե կլինի դրույթ, որն իրենք գտնում են, որ հենց այս պահին պետք է իրականացնել, խնդիր չենք տեսնում»:

Անդրադառնալով արտահերթ ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարբերաբար հրապարակվող սոցհարցումներին՝ Մակունցը նշեց, որ կան և հրապարակաված և չհրապարակված հարցումներ, իրենք հետևում են բոլոր հարցումներին, իսկ թե ով է առաջատարը, ցույց կտան ընտրությունները:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավարը վստահ է, որ իշխանությունն այսօր էլ բարձր վարկանիշ ունի: Նրա խոսքով՝ չհրապարակված հարցումներով նույնպես «Իմ քայլի» վարկանիշը բարձր էր:

Մանրամասները՝ տեսանյութում: