Ռուսաստանում պատրաստվում են թուրքերի հետ համատեղ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Թուրքական Baykar Defense ընկերությունը, որը Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունների խմբի կազմում է, համագործակցության պայմանագիր է կնքել ռուսական Նիժնի Նովգորոդի «Նոր անօդաչու համակարգեր» ընկերության հետ՝ թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի համատեղ արտադրության կազմակերպման համար։ Այս մասին հաղորդում են ինչպես ադրբեջանական լրատվամիջոցները, այնպես էլ ռուսական «Ռազմավարությունների ու տեխնոլոգիաների վերլուծության» կենտրոնի բլոգը՝ վկայակոչելով Թուրքիայի ավիացիոն արդյունաբերության կողմից հրատարակվող «Türk Havacılık Haberleri ve Diğer Canavarlar»ամսագրին։

Նշվում է, որ «Նոր անօդաչու համակարգեր» ընկերությունը նոր ու դեռևս անհայտ խաղացող է ռուսական պաշտպանական ոլորտում, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն այդ կազմակերպությունը կապում են «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մերձավոր օլիգարխներից մեկի հետ»։

Ենթադրվում է, որ գործարքի ռուս նախաձեռնողները փորձում են «Բայրաքթարներն» առաջարկել ՊՆ-ին կամ ռուսական այլ ուժային կառույցներին՝ որպես այլընտրանք ռուսական բավական դանդաղ զարգացող այդ դասի ԱԹՍ ծրագրերին։ Ըստ հրապարակման՝ խոսքը գնում է «Կորսար» անօդաչուների մասին։

Հաղորդվում է, որ համագործակցության պայմանագիրը կնքվել է դեռ 2020 թվականի ամռանը։ Նշվում է նաև, որ Baykar Defense ընկերության ղեկավարությունը որոշակի «դիվանագիտական հմտություններ» է ցուցաբերում, քանի որ միաժամանակ Ուկրաինայի համար է մեծ պատվեր կատարում։

Էմմա Չոբանյան