Կրեմլում հերքել են ԼՂ-ում «Իսկանդեր» օգտագործելու մասին՝ ադրբեջանական կողմի տարածած լուրերը

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ադրբեջանական կողմի պնդումները, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում ադրբեջանցի զինվորականները, իբր, «Իսկանդերի» հրթիռների բեկորներ են հայտնաբերել։

Պեսկովը նշել է, որ «Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում և դա հաստատվել է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Որքանով հասկանում եմ՝ սա նոր տեղեկատվություն է։ Ինձ հայտնի չէ, զինվորականների կողմից զեկուցվել է կամ մեր զինվորականները այդ տեղեկատվությանը մանրամասն տիրապետո՞ւմ են, թե՞ ոչ։ Սա ավելի շատ նրանց իրավասությունն է»,- ասել է Պեսկովը։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք «Իսկանդեր» կիրառվել է հակամարտության ընթացքում, Պեսկովը պատասխանել է․ «Դուք հիշում եք «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, որ դրանք չեն կիրառվել հակամարտության ընթացքում։ Դա հաստատվել է»։

Նշենք, որ ադրբեջանական մամուլում հրապարակումներ կան, որ այսօր Բաքվում «Իսկանդերի» մնացորդներ են ցուցադրում։ Նշվում է, որ դրանք, իբր, հայտնաբերվել են մարտի 15-ին, Արցախի գրավյալ տարածքներում ականազերծման աշխատանքների ժամանակ։

Էմմա Չոբանյան