Պաշտպանի ասածից ստացվում է՝ վարչապետն ասել է՝ Օնիկ Գասպարյանի հարցով որոշումը կա, բայց չեմ կատարելու․ Օրբելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Պատասխանող կողմը արգումենտ է բերում, ասում է, քանի որ նման ակտ եք ընդունել վարչական դատարանում, բայց քանի որ մենք գտնում ենք, որ այդ ակտը կատարման ենթակա չէ, եկեք վերացրեք, քանի որ չենք կատարելու։ Նման մոտեցումները որևէ քննադատության չեն դիմանում»,- այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ վարչական դատարանում մեկնարկած դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Օրբելյանը։

«Փոխարեն քննարկվի, թե ինչ անեն, որ հայցի ապահովման վերաբերյալ դատարանի ակտը կատարեն, քննարկվում է՝ բերեք, չեղարկենք»,- ընդգծեց պաշտպանը:

Օրբելյանը հույս հայտնեց, որ այս գործով դատավարությունը կարճ կտևի:

«Դատական նիստի ժամանակ ասվեց՝ եթե որոշում էլ ստանանք, չենք կատարելու: Ցանկացած նորմալ երկրում, եթե վարչապետի (պատասխանողի) ներկայացուցչի խոսքը, մոտեցումը ինքնագլուխ էր, ապա նա գործից կազատվեր, իսկ եթե ինքնագլուխ չէր արել, ապա վարչապետը գործից կազատվեր: Բացառվում է, որ նորմալ երկրում Ազգային Ժողովը, կամ Պառլամենտը, կամ Սենատը վարչապետին դուրս չշպրտեր նման մոտեցման համար։ Ուղղակի բացառվում է, կարող եք հարցնել եվրոպացիներին, ամերիկացիներին։

Այսինքն՝ եթե վարչատեն ասի՝ որոշումը կա, բայց ես չեմ կատարելու, մի հատ էլ դատի կարող եք տալ, պարտավորեցնել, որ այս որոշումը կատարեմ… նման մոտեցում արտահայտեց նրա ներկայացուցիչը: Վերաձևակերպում եմ, չեմ խեղաթյուրում. պատասխանողի ներկայացուցիչն ասաց, սա դուք ճանաչելու եք, բայց ճանաչումը չի ենթադրում կատարում, մի հատ էլ կատարողական հայց կներկայացնեք, հետո կկատարենք։ Կրկնում եմ, եթե նման մոտեցումը ներկայացուցչի ինքնուրույն միտքն էր, ինքը պետք է ենթարկվի կարգապահական պատասխանատվության իր գործատուի կողմից, եթե ինքնուրույն չէր, ներկայացնում էր վստահորդի շահերը, ապա վստահորդը պետք է ենթարկվի քաղաքական պատասխանատվության»,- նշեց Օրբելյանը:

Հիշեցնենք, որ դատարանը մարտի 17-ին բավարարել էր ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր ճանաչել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու իրավահարաբերության բացակայությունը: Գասպարյանը մարտի 10-ին դիմել էր Վարչական դատարան` իրավունքի ուժով ընդունված հանրապետության նախագահի՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիրը, ինչը հաստատվել է 2021թ. մարտի 10-ի վարչապետի՝ Օնիկ Գասպարյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված համարելու մասին հայտարարությամբ, առոչինչ ճանաչելու պահանջով:

Մանրամասները՝ տեսանյութում: