Ավարտվեց Սերգեյ Լավրովի և Արա Այվազյանի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ավարտվեց Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։

ԱԳՆ ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման ընթացքը, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տնտեսական կապերի ապաշրջափակման և տրանսպորտային հաղորդակցության վերականգնման ուղիները տարածաշրջանում:

«Նախարարները մտքեր փոխանակեցին ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում` բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական ​​աշխատանքների շուրջ: Քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի որոշակի թեմաներ»,- ասվում է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ-ից էլ հայտնում են, որ առանձնազրույցի ընթացքում արտգործնախարարները դիտարկել են ԼՂ հիմնահարցին առնչվող հարցերի լայն շրջանակ, որը ներառում է նաև հակամարտության գոտում 2020 թվականի նոյեմբերի 9-ի, ինչպես նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքն ու առկա զարգացումները: Այս համատեքստում նախարար Այվազյանը շեշտել էադրբեջանական կողմում՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կապտագույն խախտմամբ պահվող հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող անձանց անհապաղ հայրենադարձման կարևորությունը:

Արա Այվազյանը լուրջ մտահոգություն է հայտնել Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և կրոնական կոթողների միտումնավոր թիրախավորման առնչությամբ՝ ընդգծելով այդ ժառանգության պաշտպանության ուղղությամբ տարբեր ձևաչափերով քայլեր ձեռնարկելու հրատապությունը: