«Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է»․ Շիրակի մարզպետը հանդիպել է դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

«Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Դեսպանին ուղեկցել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը։

Հովհաննես Հարությունյանը ողջունելով հյուրերին՝ խոսել է երկու երկրների դարերի պատմություն ունեցող բարեկամական հարաբերությունների մասին, մասնավորապես, ընդգծելով Շիրակի մարզում ռուսական կողմի ընդգրկվածության ու ներկայութան մասին։
«Պարոն դեսպան բարով եք եկել Շիրակի մարզ, վստահ եմ շատ լավ գիտեք մեր մարզի մասին։ Շիրակի մարզը հայ և ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն օրինակներից է, ՌԴ մի շարք երկրամասերի հետ ունի համագործակցության բավական փորձ, որն առավել ամրապնդելու և գործնական դարձնելու անհրաժեշտություն ունի։ Վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք հասնել ապակենտրոնացված համագործակցության լուրջ արդյունքների։ Հայտնում եմ մեր պատրաստակամությունը լիազորությունների և հնարավորությունների շրջանակում համագործակցելու և նոր ծրագրեր իրականացնելու առումով»,- նշել է Հովհաննես Հարությունյանը։
Դեսպանը շնորհակալություն է հայտնել անմիջական ընդունելության համար և իր կողմից հաստատել համագործակցության խորացման անհրաժեշտությունը․ «Պարոն Հարությունյան, նախ ուզում եմ ձեզ մաղթել բեղմնավոր աշխատանք այս պատասխանատու պաշտոնում, վստահ եմ՝ մենք կհամագործակցենք, քանի որ ՌԴ դեսպանատունն ու, մասնավորապես, Գյումրիում ՌԴ հյուպատոսությունն իրականացնում են մի շարք համատեղ ծրագրեր։ Շիրակը մեծ հեռանկարների մարզ է, ունի ներուժ, որի օգտագործումը պետք է առաջնային լինի մեզ համար»։
Կողմերը փոխադարձ պատրաստակամություն են հայտնել` շարունակելու և ամրապնդելու արդեն իսկ հաստատված աշխատանքային ու բարեկամական կապերը, քննարկվել են առևտրա-տնտեսական, կրթական, մշակութային հարաբերությունների հեռանկարներին առնչվող հարցեր»: