Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանի հետ
Քաղաքականություն
31.03.2021 | 17:33Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, և, այդ համատեքստում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Արման Բաբաջանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել իրենց կուսակցության մոտեցումներն ու տեսակետները: