Սահմանադրական դատարանը ահավոր որոշում է կայացրել. Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

ՍԴ-ն դեռևս 2019թ․-ից ձեռնամուխ էր այս որոշման հրապարակման համար բոլոր հիմքերը ստեղծելուն։ Որպես փորձագետներ՝ որոշում կայացնողներն օբյեկտիվ չեն եղել և շատ ահավոր որոշում են կայացրել, որով սրի մի ծայրով որոշել են Ռոբերտ Քոչարյանին փրկել, իսկ մյուսով ասել են, որ Ռոբերտ Քոչարյանը որպես նախագահ չէր կարող սահմանադրական նորմերի որոշակիությունն ընկալել և իր գործողություններով չվտանգել հանրության անվտանգությունը»,- այս մասին հայտարարեց «Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը։

Նրա կարծիքով՝ այն նորմերը, որոնցով նախատեսված է հոդվածը, այնքան անորոշ չեն, որպեսզի Քոչարյանը չհասկանար իր գործողությունները։ «Քրեական գործով Քոչարյանին վերագրված արարքները հանցագործության այլ հատկանիշներ են պարունակում։ Կոնկրետ՝ ՀՀ-ում պետական մարմինների և պաշտոնատար անձանց բնականոն աշխատանքը խաթարվել է Ռոբերտ Քոչարյանի անմիջական ղեկավարությամբ և մասնակցությամբ, և խմբավորումները և խմբերը կազմավորվել են նրա անմիջական ղեկավարությամբ։ Այս տեսանկյունից քրեական գործի մեղադրական եզրակացությունում տեղ գտած ձևակերպումները, որոնք խոսում են նրա և նրա ընկերոջ՝ Սերժ Սարգսյանի շրջապատի՝ խմբավորումներ կազմելու և դրանք կառավարության շենքի մոտ գործի դնելու մասին, փաստում են հանցավոր համագործակցություն կազմելու մասին»։

Սաֆարյանի խոսքով՝ 300.1 հոդվածից բացի՝ պետք է մեղադրանք առաջադրվեր նաև ՔՕ 223 հոդվածով։ «Եթե անգամ 223 հոդվածի հետ կապված տարաձայնություն լինի, ապա պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունների անցման փաստը գոնե ակնհայտ է։ Գերագույն գլխավոր հրամանատարի մոտ առկա է ծառայողական կարգի դեմ ուղղված հանցագործության փաստ։ Հանցագործություններն այնքան շատ ու բազմադրվագ են, որ համակարծիք չեմ խոսել դրանց՝ միայն 300․1 հոդվածում ներառվելու մասին»։

Մանրամասները՝ տեսանյութում: