ԱՄՆ Պետդեպը՝ ՌԴ-ում մարդու իրավունքների զգալի ոտնահարումների մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

2020 թվականին Ռուսաստանում մարդու իրավունքների զգալի խախտումներ են գրանցվել մի շարք ոլորտներում: Այս մասին ասված է աշխարհում մարդու իրավունքների վիճակի մասին զեկույցում, որը ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարտի 30-ին:

Փաստաթուղթում նշվում է, որ Ռուսաստանում բացակայում են անկախ և արդար դատական համակարգը, ազատ ընտրությունները, ինչպես նաև շեշտվում է Ռուսաստանի Դաշնությունում «խոսքի և լրատվամիջոցների ազատության կոշտ ճնշումների» մասին:

Զեկույցի հատուկ մասում նշվում է, որ 2020 թվականին Ռուսաստանում սպանության ու սպանության փորձի մի քանի դեպքեր են գրանցվել, որոնք իրականացվել են իշխանությունների կամ նրանց գործակալների իմացությամբ։ Որպես նման դեպքի օրինակ է բերվում Ալեքսեյ Նավալնիի պատմությունը, որը թունավորվել էր «Նովիչոկ» տեսակի թույնով։ Նշվում է, որ չնայած ընդդիմադրի պահանջին՝ հետաքննել այս հանցագործությունը, ՌԴ իշխանությունները հայտարարել են, որ քրեական գործ հարուցելու հիմք չկա»։

Ամերիկացի փորձագետները քննադատում են նաև Չեչնիայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը, նշվում է, որ 2020 թվականին այնտեղ արտադատական մահապատիժներ ու մահափորձեր են իրականացվել։

Բացի այդ՝ նշվում է, որ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման հետևանքով այս տարածաշրջանում ևս բացասական է եղել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակը։