Վարչապետի աշխատակազմում Հակոբ Արշակյանի ազատման դիմում այս պահին չկա
Քաղաքականություն
31.03.2021 | 11:19Վարչապետի աշխատակազմում այս պահին բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի աշխատանքից ազատվելու դիմում չկա: Այս մասին Factor.am-ին ասաց ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը:
Նշենք, որ լրատվամիջոցները հայտնում են, թե Արշակյանը թիմակիցների հետ ունեցած դժգոհությունների պատճառով ազատման դիմում է ներկայացրել:
Հակոբ Արշակյանը, ի դեպ, ընկալվում է որպես Լևոն Տեր-Պետրոսյանին համակիր գործիչ: Նախարարն ու նրա մամուլի խոսնակը հեռախոսազանգերի չեն պատասխանում:
Նարեկ Կիրակոսյան