Ֆրանսիան, Գերմանիան և ՌԴ-ն մտադիր են համակարգել ջանքերը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերականգնելու համար

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը մտադիր են համակարգել ջանքերը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկխոսությունը վերականգնելու և Թեհրանի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պայմանների կատարմանը շուտափույթ վերադառնալու համար: Այս մասին երեքշաբթի երեկոյան կայացած տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել են Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ղեկավարները, հայտնում է Ելիսեյան պալատը:

«Համաձայն իրանական միջուկային թղթապանակի՝ Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կանցլեր Անգելա Մերկելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են համակարգել ջանքերը՝ երկխոսություն հաստատելու համար, և որպեսզի Իրանը որքան հնարավոր է շուտ վերադառնա իր պարտավորությունների կատարմանը»,- ասված է Ելիսեյան պալատի տարածած հայտարարության մեջ։

Լիբիայում իրավիճակը քննարկելիս Մակրոնը և Մերկելը կոչ են արել բոլոր կողմերին՝ ներառյալ Ռուսաստանին, «ամեն ջանք գործադրել ներկայիս անցումային գործընթացին նպաստելու համար»՝ անվտանգության ոլորտում իրավիճակը բարելավելու նպատակով:

Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները մտահոգություն են հայտնել Սիրիայում հումանիտար իրավիճակի կապակցությամբ: Նրանք անհրաժեշտ են համարում «շարունակել կարիքավոր բնակչությանը մարդասիրական օգնության անդրսահմանային մատակարարումները» և աջակցել Սիրիայի սահմանադրական կոմիտեի աշխատանքներին:

Տաթև Ֆռանգյան