Նախագահից ներման իրավունքը վերցվում է և տրվում վարչապետին. ԱԺ-ն քննարկում է «Ներման մասին» օրինագիծը

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանն այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Ներման մասին» օրենքի նախագիծ, որն ուժի մեջ է մտնելու Հայաստանի չորրորդ նախագահի պաշտոնավարման օրվանից:

«Ներման մասին» նոր օրենքը կարգավորում է դատապարտյալների ներման, ներման խնդրագրերի ներկայացման և քննարկման, ինչպես նաև ներման հրամանագրերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Ըստ օրինագծի՝ ներման խնդրագիր կարող է ներկայացնել բացառապես դատապարտված անձը: Սակայն կարող են լինել միջնորդություններ փաստաբանների ու հարազատների կողմից: «Նախագահին ներման հետ կապված առաջարկություն է ներկայացնելու Հայաստանի վարչապետը, ուզում եմ հատուկ նշել, որ Սահմանադրության պահանջ է, որպեսզի լինի մարմին կամ պաշտոնատար անձ, որն այդ առաջարկությամբ հանդես է գալու»,- նշեց հարցի հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը Արդարադատության փոխնախարարից հետաքրքրվեց՝ քննարկվե՞լ են արդյոք այն առաջարկները, որոնք ներկայացվել են պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումից հետո:

«Նախագահից ներման իրավունքն, ըստ էության, վերցվում է և տրվում վարչապետին: Սահմանադրությամբ ասվում է, որ նախագահը լուծում է դատապարտյալին ներում շնորհելու հարցը, և այն հիմա տրված է վարչապետին»,- նշեց Մարուքյանը:

Նա նաև ընդգծեց՝ պետք է ներման հրամանագրերը լինեն հրապարակային. «Հանրությունը պետք է հասկանա՝ ովքեր և ինչ հանգամանքում են ներում ստացել, որովհետև հաճախ թերթերից ենք իմանում, ում է ներում շնորհվել»:

Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը պնդեց՝ նախագահից լիազորություն չի վերցվում. «Այդ լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ, այսինքն՝ 139 հոդվածը նախատեսում է՝ պարտադիր պետք է լինի առաջարկություն ներկայացնող մարմին, և, ըստ այդմ, որոշվել է, որ պառլամենտական համակարգում այդ մարմինը պետք է լինի ՀՀ վարչապետը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Շողիկ Գալստյան