Առանց ռեյտինգային ընտրակարգի որոշ մարզեր պատգամավոր չեն ունենա

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Ազգային Ժողովում քաղաքական ուժերը կրկին խոսում են ընտրական համակարգում ռեյտինգային ընտրակարգի լինել-չլինելու մասին: Հանրապետականից բացի բոլոր քաղաքական ուժերը վստահ են, որ ռեյտինգային համակարգը չի նպաստում ազատ և արդար ընտրությունների կայացմանը՝ փողը չափազանց մեծ դեր է խաղում այդ ընտրակարգում: Ազգային Ժողովի քաղաքական ուժերն այսօր փորձում են բացատրել, թե ինչ տեղի կունենա Հանրապետականի հետ, եթե վերջինս որոշի հրաժարվել ռեյտինգային համակարգից

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան– Դուք պատկերացնու՞մ եք, լինի ամբողջովին ցուցակային համամասնական և ես համոզված եմ առավել քան, որ կլինեն մարզեր, որոնք պատգամավոր չեն ունենա: Իսկ դուք դա ճի՞շտ եք համարում մեր այս իրավիճակում, որ մեկուսացնենք մեկ, երկու-երեք մարզ և նրանք ԱԺ-ում ներկայացուցիչներ չունենան: Ենթադրենք, փոքր քաղաքական ուժերից ներկայացված, 5 հոգանոց, 6 հոգանոց, 7 հոգանոց, դուք համոզվա՞ծ եք, որ նրանք միայն երևանյան պառլամենտ չեն ձևավորի:

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյան-Ստիպված կլինեն կուսակցական փողաբաժանությամբ զբաղվել, ոչ թե անհատական: Այսինքն, պետք ա մարդկանց փող տան, ասեն՝ գնա ընտրի կուսակցությունը, էլի ըստ էության կաշխատի, որովհետև երբ դու փող ես տալիս, քեզ համար ի՞նչ տարբերություն՝ փող եմ տալիս, ասում եմ՝ գնա Վաչագանին ընտրի, թե փող եմ տալիս գնա էսինչ կուսակցությանը ընտրի: Բայց գիտեք՝ տարածքներում անձերի դերը շատ կարևոր է վերջին հաշվով, որովհետև նայած ով է փող բաժանողը, էն տարիներին ինչ ա արել, էդ սաղ հաշվի ա առնվում:

ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյան- Ուժեղները ոնց ուզում եք հասկացեք, փողով ուժեղ, ոնց որ կյանքում, ամբողջ մոլորակում ջունգլիի օրենքը գոյություն ունի անունը, ուժեղը միշտ էլ հաղթում է, ռեյտինգային կդնեք անունը, թե ոչ: Բոլոր դեպքերում հասարակության մեջ միշտ էլ ձգտում կա ուժեղի կողմը գտնվել: Հանրապետականները միշտ էլ էդպիսին են ներկայանում:

-Բայց առանց փողի իրենք ուժեղ կլինե՞ն:

-Առանց փողի ոչ ոք ուժեղ չի լինի:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյան– Եթե միայն կուսակցությունը լիներ և ուզենար տենց գործելաոճ որդեգրեր, չէր կարո՞ղ փող բաժանել: Նույն էդ ռեյտինգային ցուցակում ներգրաված մարդիկ էդ կուսակցության մարդիկ էին, չէ՞, նույն իրանց միջոցով կարո՞ղ էր էդ աշխատանքները ծավալել ու փող բաժանել: Ձեր համար ի՞նչ տարբերություն, էս անգամ, օրինակ, եթե տարել փող ա տվել՝ ինձ ընտրեք, էն ժամանակ կասեր՝ կուսակցությանն ընտրեք, հաշվեք ինձ եք ընտրում, ի՞նչը կփոխվեր: Չի կարելի ամեն ինչը բարդել դրա վրա, որ եթե ռեյտինգայինը չլիներ, կուսակցությունը շատ ձայն չէր հավաքի:

Մհեր Արշակյան