Վաշինգտոնը Ռուսաստանին սպառնում է Մոսկվայի կողմից ԱՄՆ-ի դեմ գործողությունների հնարավոր «հետևանքներով»

Լուրեր

11.11.2026 | 18:18
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի պայմանավորվածությունների իրականացումը
11.11.2026 | 18:17
Ստեփանավանում համայնքապետ ընտրվեց // Ինչ են պայմանավորվել ՌԴ-ն և Ուկրաինան Աբու Դաբիում․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է «բարձր գին վճարել» Միացյալ Նահանգների դեմ չարամիտ գործողությունների համար, գրում է Ամերիկայի ձայնը:

«Մենք անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք մեր շահերը պաշտպանելու համար», ասել է Բլինքենը CNN-ին տված հարցազրույցում, որը եթեր է հեռարձակվել կիրակի օրը: Հարցազրույցը ձայնագրվել է ավելի վաղ ՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի դիվանագետների հետ Բլինքենի բանակցություններից հետո: Ըստ նրա, այն, ինչը միավորում է արեւմտյան դաշնակիցներին, «ընդհանուր հանձնառություն» է՝ իրատեսորեն դիտելու Մոսկվայի գործողությունները և Կրեմլին պատասխանատվության ենթարկելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նշել է, որ իր երկրի պաշտոնատար անձինք այժմ գտնվում են Մոսկվայի դեմ Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցներն ուսումնասիրելու ընթացքում և այդ հարցով խորհրդակցում են ՆԱՏՕ-ի այլ երկրների հետ:

Չնայած ԱՄՆ-ը և Ռուսաստանը արագ կերպով պայմանավորվեցին երկարաձգել START պայմանագիրը, որն ավարտվել էր Ջո Բայդենի կողմից ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո, ԱՄՆ-ը Ռուսաստանին մեղադրում է այլ գործողությունների, այդ թվում Աֆղանստանում ամերիկացի զինվորականների սպանությունների համար պարգևներ տրամադրելու, ընտրություններին միջամտություն իրականացնելու և ամերիկյան ընկերությունների համակարգչային համակարգերը կոտրելու մեջ:

Բլինքենի հարցազրույցը եւս մեկ անգամ ապացուցում է, որ Բայդենի վարչակազմը Ռուսաստանի նկատմամբ ավելի կոշտ դիրքորոշում է որդեգրել, քան Դոնալդ Թրամփի վարչակազմը:

Երկու շաբաթ առաջ ABC News-ին տված հարցազրույցում Բայդենն ասել էր, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում է «մարդասպան»:

«Դուք շուտով կտեսնեք, թե ինչ գին է նա վճարելու»,- ասել էր Բայդենն ու ավելացրել, որ չնայած այդ լարվածությանը, երկու երկրները շարունակում են համագործակցությունը երկուստեք կարեւոր համարվող բնագավառներում:

Ռուսաստանը հերքում է ԱՄՆ-ի ընտրություններին միջամտելու փորձերի, ինչպես նաեւ ամերիկյան SolarWinds տեխնոլոգիական ընկերության դեմ կիբերհարձակում կազմակերպելու մասին մեղադրանքները: Ռուսաստանը հերքում է նաեւ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների սպանության համար պարգեւատրումներ հատկացնելու մասին հաղորդումները և ռուս ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու փորձերի շուրջ քննադատությունը:

ԱՄՆ վարչակազմում այժմ քննարկում են պատժամիջոցների ընտրության հարցը: