ՀՀ և Արցախի արդարադատության նախարարները քննարկել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրները
Հասարակություն
29.03.2021 | 20:11Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, Արցախի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում, այսօր հանդիպել է ԱՀ արդարադատության նախարար Կարեն Դանիելյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հետպատերազմական շրջանի իրավական խնդիրներին, ինչպես նաև նախարարությունների միջև փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը և ԱՀ արդարադատության նախարարի տեղակալ Կամո Քոչարյանը: