Ալեքսեյ Նավալնիի մերձավորը հայտնել է իշխանությունների կողմից իր վրա ճնշում գործադրելու մասին

Լուրեր

14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
Բոլորը

Կրեմլի հայտնի ընդդիմադիր քննադատ Ալեքսեյ Նավալնիի մերձավորը՝ Իվան Ժդանովը ՌԴ իշխանություններին մեղադրել է ընդդիմադիր գործունեության, այդ թվում՝ հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպելու համար իր վրա ճնշում գործադրելու նպատակով հանգստյան օրերին իր հորը ձերբակալելու մեջ, գրում է Reusters-ը։

Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավար Ժդանովը հայտնել է, որ ոստիկանությունը Դոնի Ռոստովում ձերբակալել է իր հորը՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով։ Ընդդիմադրի հոր տանը խուզարկություններ են իրականացվել, նա նաև հարցաքննվել է։

«Ես ոչ մի կասկած չունեմ, որ այս քրեական գործը կապված է իմ ու իմ գործունեության հետ»,- ասել է Ժդանովը, որն այս պահին ՌԴ-ում չէ, իսկ նրա թիմի մի մասը փորձում է գարնանը նոր հակաիշխանական բողոքի ցույցեր կազմակերպել։
Reuters-ը նշում է, որ Դոնի Ռոստովի ոստիկանությունից չեն ցանկացել անդրադառնալ քրեական գործին։

Ժդանովը հայտնել է, որ հայրն ունի բազմաթիվ առողջական խնդիրներ և կասկածում է, որ 66-ամյա տղամարդն ի վիճակի կլինի գոյատևել նախաքննական մեկուսարանում։