Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Մինսկում չարտոնված բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալություններ են սկսվել։ «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, գրում է, որ այս մասին հայտնել է Բելառուսի մայրաքաղաքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Նատալյա Գանուսևիչը:

«Մի քանի հոգի ներկայում ձերբակալվել է անօրինական ակցիաներին մասնակցելու պատճառով։ Բոլոր հակաիրավական գործողությունները կասեցվելու են»,- ասել է նա։

Գանուսևիչը հիշեցրել է, որ չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու համար «նախատեսված է սահմանված պատասխանատվություն»: Իրավապահ մարմինների աշխատակիցները կետային ձերբակալություններ են իրականացնում Մինսկի Բանգալոր հրապարակի տարածքում:

Ընդդիմադիր Telegram ալիքներն ավելի վաղ Մինսկի բնակիչներին կոչ էին արել մասնակցել մարտի 27-ի ցույցերին: Մինսկի քննչական կոմիտեի վարչության պետ Սերգեյ Պասկոն հայտնել է, որ այդ կոչերի փաստով քրեական գործ է հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին պատասխանատվության կենթարկեն:

Հանրապետությունում բողոքի ակցիաները տարբեր ինտենսիվությամբ ընթանում են անցյալ տարվա օգոստոսից, երբ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմադիրները չեն համաձայնել քվեարկության արդյունքներին և մարդկանց դուրս են բերել փողոց։