Fitch-ը վերահաստատել է Հայաստանի B+ վարկանիշը կայուն կանխատեսմամբ

Լուրեր

14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
Բոլորը

Համաշխարհային վարկանիշավորող Fitch Ratings ընկերությունը վերահաստատել է Հայաստանի` որպես թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով` «B+» կայուն կանխատեսմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գործակալության պաշտոնական կայքը, Հայաստանի վարկանիշի վերահաստատումը պայմանավորված է պետական ու արտաքին պարտքի բավական բարձր մակարդակով, հարաբերականորեն թույլ արտաքին ֆինանսավորմամբ, աշխարհաքաղաքական լարումներով, որոնք ռազմական հակամարտության վերաճելու ներուժ ունի: Այս ամենին հավասարակշռում են մեկ շնչի հաշվով բարձր եկամուտը, կառավարման, զարգացման և բիզնես վարելու դյուրացման ցուցանիշները, ինստիտուտները, որոնք նպաստել են կանոնավոր քաղաքական անցումներին, կարողացել են դիմանալ 2020 թվականի համավարակի ցնցումներին և Ադրբեջանի հետ վեցշաբաթյա պատերազմին:

Fitch-ն ակնկալում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» կուսակցությունը կկարողանա պահպանել մեծամասնություն 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո: «Թեպետ մենք ակնկալում ենք, որ Փաշինյանը կկարողանա պահպանել իշխանությունը, սակայն աջակցությունը նրա կառավարությանը նվազել է պատերազմից հետո, ինչը կարող է սրել մարտահրավերները կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու և կոռուպցիայի դեմ պայքարի գործում», – ասվում է Fitch-ի հայտարարության մեջ:

Fitch-ը դրական է գնահատել հայաստանյան բանկերի գործունեությունը, որոնք կարողացան դիմանալ 2020 թվականի ցնցումներին: