ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ծառուկյանը դուրս եկավ, պահանջեց վարչապետի հրաժարականը, հետո համաձայնության եկավ նրա հետ․ Ռոբերտ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

«Չեմ կարողանում մարսել պատերազմական 44 օրվա ընթացքում տեղի ունեցածը, հույս ունեի, որ մարդիկ ցույց կտան՝ ինչ բան է պատիվը, ինքնասիրությունն ու արժանապատվությունը, բայց պարզվում է՝ այդ ամենն արժեզրկվել է։ Առաջին հերթին նկատի ունեմ քաղաքական գործիչներին»,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։

Նա այն համոզման է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ելքից հետո այլևս չպետք է պաշտոնավարեր․ «Նա, ով ստորագրում է կապիտուլյացիա, տանուլ է տալիս պատերազմում, իրեն համարում է կատարվածի գլխավոր պատասխանատու, ամենաքիչը պետք է հրաժարական տար և մեղա գար»։

Դերասանը չի համակրում նաև Ազգային Ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերին։

«Ծառուկյանը դուրս եկավ, պահանջեց վարչապետի հրաժարականը, հետո պարզվեց, որ այդ խոսքերն արժեք չունեն․ համաձայնության եկավ նրա հետ։ Նրանք, ովքեր պահանջում էին վարչապետի հրաժարականը, այսօր նրա ձեռքն են սեղմում, համագործակցում են»,- ասում է նա։

Ռոբերտ Հակոբյանն անդրադառնում է նաև ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հետ կապված վերջին զարգացումներին․ «Ոմանք ասում էին՝ շնորհակալություն Օնիկ Գասպարյանին առկա խնդիրների մասին բարձրաձայնելու համար․․․ Կներեք, ի՞նչ շնորհակալություն Օնիկ Գասպարյանին, նա այդ ամենը պետք է աներ պատերազմի չորրորդ օրը։ Լինելով ԳՇ պետ՝ նա այդպես էլ պատասխանատվություն չստանձնեց կատարվածի համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան