Եթե ստորագրությամբ ՀՀ-ն այլևս Արցախի անվտանգության երաշխավոր չէ, Արցախը պետք է արագ ԶՈւ ստեղծի․ Հակոբյան

Լուրեր

14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
14.11.2026 | 16:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումներն ու խաղաղության գործընթացի առաջընթացը
14.11.2026 | 15:55
Վաղը ուշ երեկոյան Երևանում անձրև կտեղա
14.11.2026 | 15:36
Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ պաշտոնյաների հետ քննարկել է TRIPP-ն ու տեխնոլոգիական համագործակցությունը
14.11.2026 | 15:09
ԱՄՆ-ն առաջին անգամ Ուկրաինային հարցրել է՝ արդյոք ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց պատրա՞ստ է դուրս գալ Դոնբասից. Զելենսկի
14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
Բոլորը

Հայաստանը պետք է հայտարարի՝ արդյո՞ք շարունակում է լինել Արցախի անվտանգության երաշխավորը և արդյո՞ք երաշխավոր է Զինված ուժերով։ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը նման հարցադրումներ է անում՝ նշելով, որ պատասխաններ չկան։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Հակոբյանը նշեց, որ արդեն մեկ զորակոչ բաց է թողնվել, Հայաստանից զորակոչիկներ չեն մեկնել Արցախ։ Ավելին, արձակուրդ եկածներն այլևս չեն վերադարձել Արցախում ծառայության։ Այսպիսի պայմաններում, ըստ նրա, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու բեռն ընկնելու է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վրա։

«Այս պայմաններում պետք է արագ ստեղծել Արցախի Զինված ուժեր։ Ընդ որում՝ դա անհրաժեշտ է անել Հայաստանի Զինված ուժերի հետ համագործակցությամբ ու փոխլրացմամբ։ Նման աշխատանքներ Արցախում տարվում են, սակայն դրանք շատ դանդաղ են ընթանում»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի շուրջ ստեղծված իրավիճակին, ըստ Մովսես Հակոբյանի՝ Զինված ուժերի ղեկավար կազմի հետ կապված թնջուկը սկսվել է Տիրան Խաչատրյանի ազատումից։

«Ինչո՞ւ է նա ազատվել, անհեթեթության վրա ծիծաղելու համա՞ր։ Ո՛չ Տիրան Խաչատրյանի, ո՛չ Օնիկ Գասպարյանի դեպքում պարզաբանում չի եղել՝ այս մարդիկ ինչի՞ համար են ազատվել այդ պաշտոններից։ Դրա համար կարող են լինել զինվորական ծառայության կամ կարգապահության վերաբերյալ խնդիրներ, բայց դրանք չեն եղել»,- նշեց նա։

Հակոբյանն անդրադարձավ նաև Արտակ Դավթյանի՝ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում կրկին նշանակվելուն ու ասաց, որ իր գնահատականները ուժի մեջ են, իսկ նախորդ ասուլիսի ժամանակ իր նշած բացթողումների մի մասը վերաբերում է հենց նրա վարած քաղաքականությանն ու կայացրած որոշումներին։

«Ինձ թվում է, թե Արտակ Դավթյանին նշանակել են՝ ապացուցելու համար, որ բանակը դեռ ամբողջությամբ քանդված չէ, և նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Եվս մեկ անգամ հայտարարելով, որ պատերազմի ընթացքում «Իսկանդեր» հրթիռներ են կիրառվել, ԶՈՒ ԳՇ նախկին պետն ասաց՝ դրանք չէին կարող կիրառվել և չպայթել, «իսկ կրած վնասների մասին տեղեկություն հաղորդել կարող է միայն հակառակորդը»։
Նա նշեց, որ հայկական կողմը չէր կարող կիրառման արդյունավետությունը գնահատել, քանի որ այդ օրն ամպամած է եղել, իսկ կիրառման վայրը՝ տեսադաշտից դուրս։ Այդ վայրն էլ հետագայում չի անցել հայկական վերահսկողության տակ, հետևաբար այն, թե պայթյունից հակառակորդը ինչ վնասներ է կրել, հայկական կողմը չէր կարող իմանալ։

«Այդ տեղեկությունները վարչապետին կարող է տրամադրել միայն Ադրբեջանը… Պիտի հակառակորդի հետ փոխգործակցես, որ արդյունքները տա, թե «Իսկանդեր»-ի արդյունավետությունն ինչքան է եղել։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանը երբեք այդպիսի տվյալներ չի տա»,- նշեց Հակոբյանը։

Ինչ վերաբերում է Սու-30 կործանիչների գնման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, Մովսես Հակոբյանն ասաց․ «Երեխայական արտահայտություն է, թե իրենք Սու-30-ներն առնեին, մենք՝ հրթիռները։ Այսինքն՝ մեքենան առել ես, բենզինը ապագայի համար թողնես, որ ինչ-որ մեկը պիտի առնի։ Անհեթեթություն է»,- նշեց Հակոբյանը։

Նա նշեց, թե, իրեն հասած տեղեկություններով, հայկական բանակի այդ ինքնաթիռները չունեն 3 կարևոր պարամետրերից մեկը՝ հավելելով, որ սա նշում է դատախազության համար, որպեսզի քննություն սկսվի, իսկ ինքը, անհրաժեշտության դեպքում, կարող է մանրամասներ հաղորդել։