Պարգևավճարներ՝ ով, երբ և ինչքան է ստացել․ հարցը կրկին քննարկվում է ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Երբ խոսվում է պարգևավճարների մասին, չգիտեմ ինչու` պարոն Գաբրիելյանը չնշեց, որ մեկ տարի ԲՀԿ բոլոր պատգամավորները պարգևավճարները փոխանցել են պանդեմիայի և հետո պատերազմի ֆոնդին: Մենք ունենք փաստաթուղթ պարոն Միրզոյանի անունով»,- հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անդրադարձին պարգևավճարների թեմային: «Եթե ասում եք Ա, ասեք նաև Բ»,- նշեց Աբովյանը:

«ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճար ստացել են 2020թ. փետրվարի համար, դրանից հետո որևէ պատգամավոր պարգևավճար չի ստացել: Նաև` ԱԺ բազմաթիվ պատգամավորներ, անկախ ֆրակցիաներից, իրենց աշխատավարձերը` ամբողջությամբ կամ մասնակիորեն, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի հետ կապված դրամահավաքին, թե՛ պատերազմի հետևանքով «Հայաստաան» հիմնադրամին»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կարծիք հայտնեց, որ Սիսակ Գաբրիելյանը միտումնավոր հնչեցրեց պարգևավճարների թեման: «Ես կուզեի պաշտոնական հարցումների արդյունքում դուրս բերված չոր թվեր հնչեցնել»,- նշեց Կոստանյանը՝ ներկայացնելով այդ թվերը: Նա առաջարկեց միտումնավոր նման դիսկուրս չբացել ԱԺ ամբիոնից:

Մանրամասները՝ տեսանյութում: