Եղանակի կայունացում չի սպասվում․ բոլոր մարզերում տեղումներ կլինեն․ Սուրենյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Առաջիկա օրերին եղանակի կայունացում չի սպասվում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Այսօր երեկոյան ժամերին սպասվում է հերթական հզոր ցիկլոնի ներթափանցումը Հանրապետության տարածք։ Երեկոյան ժամերից Հանրապետության ողջ տարածքում տեղումները կվերսկսվեն, այդ ցիկլոնը մեզ մոտ կգործի մինչև մարտի 25-ը ներառյալ, բոլոր շրջաններում սպասվում են տեղումները, բարձր լեռնային շրջաններում ջերմաստիճանը մի փոքր ցածր է՝ ձյուն կտեղա, նախալեռներում և հովտային գոտիներում տեղումները սպասվում են անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում վաղը տեղումները կլինեն բավականին ինտենսիվ՝ խոսքը վերաբերում է Հանրապետության հատկապես կենտրոնական շրջաններին՝ Կոտայք, Արագածոտն հատվածներին։ Կուղեկցվեն ամպրոպներով, սպասվում է քամու ուժգնացում մինչև 20-25 մ/վ։

Մարտի 26-ին մի փոքր այդ պրոցեսը կթուլանա, տեղումները ժամանակավորապես կդադարեն, իսկ ահա 27-ին Սև ծովի շրջաններից ցուրտ ճակատի ներխուժում կունենանք, նորից տեղումները ողջ Հանրապետության տարածքում կվերսկսվեն, այդ օրը կունենանք ջերմաստիճանի կտրուկ անկում՝ 7-10 աստիճանով, ձյուն կտեղա, կրկին Լոռիում ու Տավուշում, բոլոր լեռնային և նախալեռնային շրջաններում։ Անձրևի տեսքով տեղումներ սպասվում են միայն Հանրապետության հովտային գոտիներում»,- նշեց Սուրենյանը։

Հարցին՝ ե՞րբ սպասենք արևի՝ Սուրենյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ, մինչև մարտի 27-ը ներառյալ չունենք եղանակի պարզեցում, միայն 28-ից սկսած է, որ որոշակի 2-3 օր, չի բացառվում, որ տեղումները դադարեն և կլինի եղանակի պարզեցում։ Այս պարզեցումը ուղեկցվելու է գիշերային ժամերին ջերմաստիճակի անկմամբ և չի բացառվում, որ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը մոտենա մինչև -1, -2 աստիճանի»։

Մանրամասները՝ տեսանյութում: