Հայաստանը խուլ և համր է, երբ ոչնչացվում է հայկական մշակույթը․ Գինոսյանը՝ Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու մասին

Լուրեր

27.10.2026 | 18:23
«Չկաք ոչ մի տեղ, համագործակցության մեջ եք մեր հե՞տ»․ Ռուբինյանը՝ «Ուժեղ Հայաստանին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 18:12
ՔԿ-ն քրեական վարույթ չի նախաձեռնել Յաշար Քասիմովի՝ ՀՀ սահմանը հատելու դեպքով
27.10.2026 | 18:10
Փաշինյանն ընդունել է Իսպանիայի թագուհուն // Դատարանից փախած կալանավորին գտել են․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 18:03
ԱԺ-ում սկսեցին գոռալ իրար վրա․ Ռուբինյանը հունից դուրս եկավ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:57
Դատավորին վիրավորելու համար մեղադրվող փաստաբանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
27.10.2026 | 17:45
«Այ մարդ, դե սուս մնա, հանգստացի»․ ԱԺ-ում իրավիճակը մի պահ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:42
Գարիկ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապեց Մեղրիի փոխանակման թեմայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:33
Կիևյան փողոցի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ այդ թվում սպանության փորձի հատկանիշներով
27.10.2026 | 17:28
Կարեն Ասլանյանն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ հաղթանակով դարձավ աշխարհի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 17:28
Փաշինյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը քննարկել են TRIPP-ի և «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը
27.10.2026 | 17:17
Իսրայելում խորհրդարանական ընտրությունների առաջին ժամերին ընտրողների մասնակցությունը վերջին տասնամյակների ամենաբարձր ցուցանիշն է գրանցել
27.10.2026 | 17:10
Նիդեռլանդների ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
27.10.2026 | 17:05
Կապանում նախկինում պարտված ՔՊ-ական Նարեկ Բաբայանը կրկին համայնքապետի պաշտոնի համար կպայքարի
27.10.2026 | 16:54
ՀՖՖ մրցավարները միջազգային նշանակումներ են ստացել
27.10.2026 | 16:43
Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Բոլորը

Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին մասամբ է քանդվել, ադրբեջանցիների կողմից ավերվել է դրա գմբեթը։ Դա, սակայն, ոչինչ չի փոխում՝ սրբապղծություն է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը կատարվում է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լռության պայմաններում։

Նա մի քանի այլ օրինակ բերեց, երբ ադրբեջանցիներն ավերել կամ յուրացրել են հայկական մշակութային ժառանգությունը։ Գինոսյանը հիշեցրեց, որ երբ Ջուղայում ադրբեջանցիները ոչնչացնում էին հայկական խաչքարերը, երբ քոչարին ներկայացնում էին որպես Նախիջևանի մշակութային ժառանգություն, Հայաստանը, որպես պետություն, լուռ էր։

Մշակութային գործիչը նշեց, որ իր դիմումները մշակույթի նախարարներին մնացել են անպատասխան։

«Հայաստանը համր է և խուլ։ Ո՛չ լսում է, երբ մենք ենք բարձրաձայնում, ո՛չ էլ ինքն է բարձրաձայնում»,- հավելեց Գինոսյանը։