Ո՞վ է լինելու ԲԴԽ «ձեր սրտի» նախագահը, որ այս սև գործը կատարելու է․ Սամսոնյանը՝ «Իմ քայլին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:

«Այս նախագծով դուք փորձ եք անում ԲԴԽ-ին օժտել լիազորություններով՝ միջամտելու դատարանների և դատավորների աշխատանքին։ Ընդ որում, դուք այդ լիազորությունները տալիս եք Բարձրագույն դատական խորհրդին՝ ամբողջ նախագծով իրավական անորոշ ձևակերպումներով, որը ԲԴԽ-ին հնարավորություն է տալու հայեցողաբար վերաբերվել դատական համակարգի և դատավորների աշխատանքին»,- դիմելով նախագծի զեկուցող, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին՝ այս մասին ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը։

Պատգամավորը հետաքրքրվեց, թե նախագիծն իրականում մասնագիտական քննարկումների արդյո՞ւնք է, որը հետևանք է դառնալու դատարանների համար, թե՞ քաղաքական որոշում ունեն, որ պետք է կատարեն։

Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ մինչ այս փոփոխությունները կարգապահական պատասխանատվության հարց կարող էին բարձրացնել արդարադատության նախարարությունը և դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերով հանձնաժողովը, իսկ այս նախագծով առաջարկվում է, որպեսզի քաղաքացին, ում նկատմամբ տեղի է ունեցել նման կարգապահական խախտում, իր մասնակցությամբ ընթացած նիստի ժամանակ դիմի անմիջականորեն ԲԴԽ-ին: «Ո՞րն է այս քայլի հակաժողովրդավարությունը։ Մենք ԲԴԽ-ին հնարավորություն ենք տալիս ընդունել նորմատիվ իրավական ակտեր, որպեսզի վերջինս կարողանա առավել արդյունավետ կարգավորել այս կամ այն հարցը», – ասաց Վարդանյանը։

«Եթե սա քաղաքական որոշում է, նշանակում է՝ դուք փորձ եք անում ԲԴԽ-ի միջոցով ճնշում գործադրել դատարանների վրա։ Մնում է հասկանալ միայն՝ ո՞վ է լինելու ԲԴԽ-ի՝ ձեր սրտի նախագահը, որ այս սև գործը կատարելու է դատարանների նկատմամբ», – արձագանքեց Անի Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: