Ատոմակայանի փակման հարցն օրակարգային է, ԵՄ պահանջը՝ հիմնավորված. «Փաստ»

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանում մեկնարկած էներգետիկայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ՀՀ–ԵՄ ենթակոմիտեի 5–րդ նիստի ընթացքում Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը հայտարարեց, որ հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին: Նշենք, որ ատոմակայանի փակման վերաբերյալ դրույթը ներառված է նաև նախորդ տարի Հայաստան–ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում:

 

Էներգետիկ–փորձագետ Էմիլ Սահակյանի խոսքով՝ Եվրամիության ներկայացուցիչների կողմից ատոմակայանի փակման վերաբերյալ պահանջն արդեն մոտ 10 տարի է, ինչ գոյություն ունի:

«Իրենք դիտարկել են դրությունը և ատոմակայանի ընդհանուր տեխնիկական վիճակը: Դիտարկման արդյունքում եկել են այն եզրահանգման, որ այս պայմաններում ատոմակայանի անվտանգությունը չի կարող ապահովված լինել և համապատասխանել այսօրվա պահանջներին, ինչն ակնառու է: Այս պահանջը կա, եղել է ու կլինի, և այն հիմնավորված է: Հիմնավորման նախապայմանները կարելի է ժամերով թվարկել, բայց հարցն այն է, որ մերոնք շահարկում են մեր աշխարհագրական դրությունը և հարևան պետությունների հետ ունեցած փոխհարաբերությունները: Այս համատեքստում իրենք փորձում են ներկայացնել, որ առանց ատոմակայանի մենք կյանք չունենք: Ճիշտն ասած՝ էներգահամակարգում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իրոք, առաջին հայացքից նայում ու տեսնում ես, որ այլ ելք չկա: Մեր էլեկտրաէներգիայի 30%–ն արտադրում է ատոմակայանը, և եթե ատոմակայանը փակվեց, կորած ենք: Բայց արդեն մոտ մեկ տարի է՝ վերջապես խոսվում է այն մասին, որ Հայաստանում նախապատրաստվում է երկրորդ գազատուրբինային կայան կառուցել: Այդ կառույցը մեզ համար փրկօղակ կդառնա և գաղափարն ամբողջովին կփոխվի: Իսկ ատոմակայանի փակումն օրակարգային հարց է»,– «Փաստ»–ի հետ զրույցում ասաց Էմիլ Սահակյանը:

Նշենք, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016–ին: Սակայն ՀՀ–ն 10 տարով երկարաձգեց ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը` հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը: Այդ նպատակի համար ՀՀ–ն Ռուսաստանից ստացավ 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: