Աշխատանքային շրջայց Կադաստրի կոմիտեի գրասենյակներում

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Մարտի 17-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային շրջայց է կատարել ՀՀ Կադաստրի կոմիտեի Կենտրոնի և Արաբկիրի սպասարկման գրասենյակներում՝ Կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի ուղեկցությամբ:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացել Կադաստրի կոմիտեի աշխատանքների կազմակերպման ընթացքին, զրուցել է Կադաստրի կոմիտեի աշխատակիցների հետ, տեղեկացել աշխատանքային պայմաններին և քաղաքացիներին մատուցվող ծառայություններին:

Սուրեն Թովմասյանը փոխվարչապետին է ներկայացրել Կադաստրի կոմիտեի գործունեության արդյունքները, մասնավորապես՝ հանգամանալից անդրադառնալով առանձին ոլորտներում արձանագրված փոփոխություններին, այդ թվում՝ չափագրման փաթեթների կազմման, սպասարկման որակը բարձրացնելու և ժամանակ խնայելու մեխանիզմների ներդրման, աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղություններով:

Կադաստրի կոմիտեի ղեկավարը առանձնացրել է հաշվետվողականության գործիքների, առցանց ծառայությունների աշխարհագրության ընդլայնման հարցերը՝ հայտնելով, որ 7 ամսվա ընթացքում 260 համայնք արդեն տեղափոխվել է առցանց վարման: Սուրեն Թովմասյանը ներկայացրել է նաև քարտեզների ճշգրտման գործընթացն ու ընթացիկ արդյունքները՝ նշելով, որ առկա գործիքակազմով հնարավորություն է ստեղծվում բացահայտել առկա խնդիրներն ու շեղումները և ուղղումներ կատարել համայնքների սահմանների, հասցեների ճշգրտման գործընթացներում:

Այցի շրջանակներում Տիգրան Ավինյանը ծանոթացել է նաև Կադաստրի արխիվային հատվածին՝ կարևորելով ինչպես պատշաճ արխիվացումը, այնպես էլ ծառայությունների և թղթաշրջանառության ամբողջական թվայնացման անհրաժեշտությանը: Փոխվարչապետը նշել է, որ էլեկտրոնային ստորագրության պարզեցված տարբերակի ներդրումը, որը պիտի տեղի ունենա մինչև 2021թ. ավարտը, խոշոր նշանակություն կունենա թվայնացման գործընթացում էական առաջընթաց արձանագրելու հարցում: