ԵՄ անդամ երկրների դեսպանները համաձայն են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը՝ մարդու իրավունքների խախտումների համար

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Եվրամիության անդամ 27 երկրների դեսպաններն ավարտել են Ռուսաստանի այն քաղաքացիների դեմ նոր պատժամիջոցներ համաձայնեցնելու գործընթացը, որոնց ԵՄ-ն համարում է պատասխանատու՝ մարդու իրավունքների խախտումների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ԵՄ մշտական անդամները վերջնականապես հաստատել են մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված անձանց նոր սև ցուցակը, որում ընդգրկված են տարբեր երկրների, մասնավորապես՝ Ռուսաստանի, Չինաստանի և Լիբիայի անհատներ։

Ակնկալվում է, որ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները հավանություն կտան որոշմանը՝ մարտի 22-ին կայանալիք իրենց հաջորդ հանդիպմանը:

Ավելի վաղ՝ մարտի 2-ին, Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է կիրառել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հիմնվելով ԵՄ մարդու իրավունքների մեխանիզմի վրա:

Պատժամիջոցների թիրախում Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինն է, Ազգային գվարդիայի պետ Վիկտոր Զոլոտովը, Քրեակատարողական ծառայության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Կալաշնիկովը և գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը: