Մեր ողբերգությունը մաֆիան և 5-րդ շարասյունն են․ եթե չոչնչացնենք դրանց, դատապարտվածն ենք․ Լևոն Շիրինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ

-Պարո՛ն Շիրինյան, 100 տարի առաջ այս օրը՝ մարտի 16-ին, առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին Մոսկվայի պայմանագիրը, որով մե՝ր պատմական տարածքները ռուսները նվիրաբերեցին թուրքերին։ Գրեթե 100 տարի անց՝ 2020-ի աշնանը, կրկին Ռուսաստանի և Թուրքիայի ձեռամբ հայ ժողովուրդը տարածքային կորուստ ունեցավ, այս անգամ՝ Ղարաբաղում։ Ինչո՞ւ կրկին ոտնահարվեցին Հայաստանի շահերը, մենք ունա՞կ ենք սպասարկելու մեր շահերը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն։

-Բնական է, որ ուժերը խիստ անհավասար են, և հայությունը պատրանք ունի պետական շահի ընկալման իմաստով Ռուսաստանի տեսակետի հանդեպ, բայց մեր ողբերգությունը 5-րդ շարասյունն ու մաֆիան են։ Եթե Հայաստանը չոչնչացնի 5-րդ շարասյունը և կոռուպցիոն այս համակարգը, մենք դատապարտված ենք ընդմիշտ։ Այստեղից է գալիս նաև ժողովրդական քվեով առաջացած նոր իշխանության և նրա ղեկավարի հանդեպ կատաղի պայքարը՝ լուտանքը բերաններին, որ կոորդինացվում է ներսից և դրսից՝ Բաքու, Մոսկվա, Երևան։ Գրոհ է գնում։

-Չափազանցված չէ՞ արտաքին հետք տեսնելը ներքաղաքական այս պայքարում։

-Ես ներքին մասն ասացի՝ դա 5-րդ շարասյունն է, և հիշեցրի նաև կոռուպցիոն համակարգը, բայց նրանք միջազգային համագործակցություն ունեն՝ Բաքու-Մոսկվա-Երևանի հայտնի հատվածը և նաև՝ Անկարա ինչ-որ տեղ։ Հիմա իմ խոսքը ներքինի մասին է, որը միջազգային կապերի մեջ է։ Դրա համար հայ ժողովուրդը, ինչ էլ լինի, պետք է պաշտպանի իր քվեն և պետք է պաշտպանի ժողովրդական իշխանությունը։ Եվ ես կարող եմ ասել հետևյալը, որ բազմահազար իմ համակիրներով՝ նոր ձևավորվող Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունով, և անձամբ իմ նախաձեռնությամբ՝ մենք պաշտպանում ենք հեղափոխության իդեալները և վարչապետին՝ անկախ նրա սխալներից, պաշտպանելու ենք։ Հայաստանի անկախության և պետականության, ժողովրդի հետագա անվտանգության հարցը կապված է այս կուրսի շարունակության հետ։

-Ռուսաստանն այսօր պատրա՞ստ է Հայաստանի հետ իրական գործընկերության՝ իրավահավասարության սկզբունքով։

-Պատրաստ չի, սովորում է։ Եթե ժողովրդի աջակցությունը չլիներ պատերազմից հետո գործող իշխանությանը, իմացեք, որ վաղուց Հայաստանում հեղաշրջումը հաջողվել էր։ Երբ ինչ-որ ամբոխ գրոհում էր կառավարության և խորհրդարանի շենքերը, մարդասպանություն կլիներ, հարցը կփակեին, և Վազգեն Մանուկյանը կարիք չէր ունենա բստրել խառնակչություններ՝ կրակը թեժ պահելու համար, հարցը փակված կլիներ, և այս պրոցեսը չէր գնա։ Դա նշանակում է, որ Ռուսաստանը չի կարող հաշվի չառնել։ Եվ, ընդհանրապես, շատ դժվար է ժողովրդի աջակցություն ունեցող կառավարությանը տապալել։ Բայց այդ կառավարությունն այնքան զգայուն պետք է լինի, որ ժողովրդի աջակցությունը հանկարծ չկորցնի։ Իսկ ժողովրդի աջակցությունը կկորցնի իշխանությունը, եթե ռեֆորմներ չանի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան